12 տարի դատավոր աշխատած Դավիթ Հարությունյանի լիազորությունները ԲԴԽ-ի միաձայն որոշմամբ է կայացվել, «Ազատության» «Ֆեյսբուքյան ասուլիսի» ժամանակ ասաց արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը։
«Հիմքերը դատական օրենսգրքով սահմանված են, որ դատավորն իրավունք չունի քննադատել այլ դատական ատյանի, այս դեպքում այդ դատական ատյանը Բարձրագույն դատական խորհուրդն էր», – նշեց նա։
Դատավոր աշխատած Դավիթ Հարությունյանի դեմ վարույթ հարուցելու հիմքը Արդարադատության նախարարությանն ու Բարձրագույն դատական խորհրդին ուղղված քննադատությունն էր։
Որոշումը բողոքարկման ենթակա չէ, և Հարությունյանն այլևս չի կրի դատավորի պատմուճանը։
Կարդացեք նաև
«Եթե դատավորը մինչև իր հետ կապված գործը կոմֆորտ աշխատում է, որևէ քննադատություն չի հնչեցնում, այսինքն՝ մոտ 12 տարի ամեն ինչ նորմալ է եղել, գոհ է եղել դատական համակարգից, և հենց իր նկատմամբ սկսվում է կարգապահական վարույթ կամ իր ընկերոջ նկատմամբ, միայն այդ դեպքում է սկսում հայտարարություններ անել, այստեղ ես արդեն տեսնում եմ շահերի բախում», – հավելեց նախարար Մինասյանը։
«Իսկ մեր քաղաքացիները երբ առնվազն 30 տարի դժգոհ են եղել դատական համակարգից, իսկ դատավորը դրա մասին չի մտահոգվել և մտահոգվում է միայն իր սեփական մաշկի համար, այստեղ, կներեք, թույլ տվեք գործեմ միայն օրենքով», – հավելեց նա։
Ըստ Գրիգոր Մինասյանի՝ փակ նիստի ընթացքում դատավորն այնպիսի վարք է դրսևորել, որ ԲԴԽ-ն ստիպված է եղել սանկցիա կիրառել՝ նիստերի դահլիճից հեռացնելու:
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում