«Հայաքվե» քաղաքացիական, օրենսդրական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանն այսօր հրավիրած ասուլիսում ամփոփեց «Հայաքվեի» իրականացման առաջին փուլը: Նա վկայակոչեց, որ առաջին շաբաթվա ընթացքում մեծ ոգեւորություն կար եւ բավականին հայտնի մարդիկ սերտիֆիկատներն էին տարածում սոցցանցերում՝ որպես հայի ազգային արժանապատվության վերականգնման հավաստագիր:
Այսպիսով, 1 շաբաթվա մեջ գործարկվել քվեարկության 12 կետ Երեւանում եւ 14 կետ մարզերում: Այս շաբաթվա մեջ կար տոն ու ոչ աշխատանքային օր՝ Սահմանադրության օրը, ուստի 5 լիարժեք օր աշխատելով՝ հավաքվել է մոտ 14.800 ստորագրություն, որից մոտ 10 հազարը՝ Երեւանում, 330-ը եղել է էլեկտրոնային ստորագրությամբ, մնացածը՝ մարզերում: Եթե այս տեմպերը պահպանվեն, Չալաբյանը կանխատեսեց, որ իրենց նախատեսածից հնարավոր է կրկնակի ստորագրություն հավաքեն: Չալաբյանը խոստացավ, որ քվեն ըստ նպատակի են օգտագործելու ու հետամուտ են լինելու ազգային շահերի պահպանմանը:
Նա հորդորեց արդեն ստորագրածներին չբավարարվել միայն դրանով ու դառնալ «Հայաքվեի» սուրհանդակները, բացատրեն մյուսներին կարեւորությունը:
Կարդացեք նաև
Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ