Լրահոս
Օրվա լրահոսը

Միջազգային հանրությունը պետք է ձեռնարկի համապարփակ եւ շտապ միջոցներ դատարանի փետրվարի 22-ի որոշման կատարման համար․ Արտակ Բեգլարյան

Հուլիս 08,2023 12:35

Միջազգային հանրությունը (առաջին հերթին՝ ՄԱԿ Անվտանգության խորհուրդը) պետք է համապարփակ եւ շտապ միջոցներ ձեռնարկի դատարանի փետրվարի 22-ի որոշման կատարման համար, հատկապես հունիսի 15-ից հումանիտար մատակարարումների լիակատար դադարեցումից հետո։ Այս մասին իր Տելեգրամ-ալիքում գրել է Արցախի նախկին պետնախարար, օմբուդսմեն Արտակ Բեգլարյանը։

«Ի՞նչ է նշանակում ՄԱԿ Միջազգային դատարանի հուլիսի 6-ի որոշումը ըստ Հայաստանի դիմումի, Քաշաթաղի (Լաչինի) միջանցքում ադրբեջանական անցակետ դնելու մասին։

1. Դատարանը հաստատել է 2023թ. փետրվարի 22-ի իր որոշումը, որով Ադրբեջանին պարտավորեցրել է ձեռնարկել քաղաքացիների, տրանսպորտային միջոցների եւ բեռների անխափան երթեւեկության ապահովման բոլոր միջոցները Լաչինի միջանցքով՝ երկու ուղղությամբ։ Այս հաստատումն արդեն նշանակում է դատարանի դիրքորոշումն այն մասին, որ Ադրբեջանը չի կատարել այդ որոշումը եւ պարտավոր է կատարել այն։

2. Դատարանը համարել է, որ 2023թ. փետրվարի 22-ի որոշումը լրացման կարիք չունի։ Այլ խոսքով՝ ենթադրվում է, որ դատարանը չի նախընտրել խորանալ տարբեր քաղաքական եւ տեխնիկական պահերի մանրամասների մեջ. ցանկացած պարագայում այդ որոշման մանրամասները կարելի կլինի հստակ հասկանալ, երբ մի քանի օրից հրապարակվեն դրա պատճառները։

3. Ակնհայտ է, որ այդ որոշումը չի նշանակում ադրբեջանական անօրինական անցակետի լեգիտիմացում, բայց կարող է ունենալ եւ հակասական մեկնություն, քանի որ հաստատում է տեղաշարժի խախտման առկայությունը։ Թե ինչ միջոցներով է ադրբեջանական կողմը խախտում տեղաշարժը (անցակետ, բանակ, բետոնե պատնեշ, ահաբեկիչ ակտիվիստներ)՝ դատարանը դրան հղում չի կատարում։

Միջազգային հանրությունը (առաջին հերթին ՄԱԿ Անվտանգության խորհուրդը) պետք է ձեռնարկի համապարփակ եւ շտապ միջոցներ դատարանի փետրվարի 22-ի որոշման կատարման համար, մանավանդ հունիսի 15-ից հումանիտար մատակարարումների լիակատար դադարեցման պայմաններում»,- նշել է Բեգլարյանը։

Թարգմանությունը՝ News.am-ի

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31