Լրահոս
Օրվա լրահոսը

Վարչական դատարանը մեկը մյուսի հետեւից մերժում է ծնողներին վարչական պատասխանատվության ենթարկելու ՀՀ ոստիկանության կողմից ներկայացված պահանջները. «Հրապարակ»

Հուլիս 08,2023 11:38

Քննչական կոմիտեից հայտնում են․ «Եռաբլուրի դեպքին վերաբերող վարույթով դեռեւս քրեական հետապնդման ենթարկվող անձինք չկան։ Նախաքննությունը շարունակվում է»։

Ըստ ծնողների փաստաբան Վահան Հովհաննիսյանի, այս գործով ոչինչ չի արվում։ «Գործը հանգիստ քնած է։ Մեզ որեւէ բան չեն հայտնում։ Ոչ էլ կարճում են, քանի որ գիտեն, որ կարճման դեպքում մենք բողոքարկելու ենք մինչեւ Եվրոպական դատարան, այդ հեռանկարից վախենում են»,- ասաց նա։ Շուտով արդեն 1 տարի կլինի, որքա՞ն ժամանակ կարող են քննել գործը։ Փաստաբանը պատասխանում է․ «Ողջամիտ ժամկետում։ Իրենց համար ողջամիտը կարող է երեք տարի էլ լինի»։

Ծնողների դեմ հարուցված վարչական վարույթներով տուգանված անձինք եւս չկան։ Վարչական դատարանը մեկը մյուսի հետեւից մերժում է ծնողներին վարչական պատասխանատվության ենթարկելու ՀՀ ոստիկանության կողմից ներկայացված պահանջները։ Ոստիկանությունը Վարչական դատարան մի քանի տասնյակի հասնող հայցեր էր ներկայացրել՝ պահանջելով պատասխանատվության ենթարկել պատերազմում զոհված զինծառայողների ծնողներին՝ ոստիկանի օրինական պահանջներին չենթարկվելու համար:

Հուլիսի 6-ին Վարչական դատարանը, ի դեմս դատավոր Արթուր Ծատուրյանի, եւս երկու հայց մերժեց, «Որդիների կանչ» ՀԿ նախագահ, զոհված Ժորա Սահակյանի հորը եւ զոհված զինծառայող Գեւորգ Ջավախյանի հորը՝ Գրիգոր Ջավախյանին տուգանելու պահանջը։

Ի դեպ, առերեսման ժամանակ որոշ ոստիկաններ ընդունել էին իրենց սխալը, ներողություն խնդրել ծնողներից, բայցեւայնպես, ոստիկանությունը պահանջել էր, որ տուգանեն ծնողներին։

Սյուզան ՍԻՄՈՆՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31