Ալավերդուց վերադառնալուց հետո Լոռվա մարզպետ Արամ Խաչատրյանը զանգահարել է Ալավերդու քաղաքապետ Արկադի Թամազյանին եւ խնդրել համայնքի տարածքներից մեկն առաջիկա օրերին տրամադրել, որ կուսակցական ժողով անցկացնի։ Թամազյանն ասել է, որ դրա համար սահմանված ընթացակարգ կա․ առաջարկել է դիմել, կքննարկեն եւ որոշում կկայացնեն։ Սա խոցել է ՔՊ-ական բդեշխի ինքնասիրությունը:
«Օրենքով սահմանված կարգ գոյություն ունի, նախ պետք է դիմել համայնքին՝ ցանկացած միջոցառում անցկացնելու համար, դրանից հետո քննարկվում է, եթե հնարավոր է տրամադրել, տրամադրվում է, ոչ` ապա մերժվում է։ Որեւիցե մեկը՝ կլինի մարզպետ, համայնքի ղեկավար կամ անհայտ քաղաքացի, օրենքից դուրս չէ։ Ինքը դրանից նեղվեց, դրանից հետո կուսակցական ժողով արեցին դպրոցում, դպրոցը մարզպետարանի ենթակայության տակ է»,- մեր տեղեկությունը հաստատեց Արկադի Թամազյանը։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այս համարում