Արցախում հունիսի 15-ից հետո մինչ այդ առկա լարված իրավիճակը էլ ավելի սրվեց, երբ թշնամին ուղղակի արգելեց որևէ հումանիտար բեռի փոխադրումն Արցախ, այս պահի դրությամբ իրավիճակը գնալով ավելի է լարվում, «Փաստի» հետ զրույցում հայտնել է Արցախի «Արդարություն» կուսակցության համահիմնադիր ը։
«Ներկայում թե՛ սննդամթերքի, թե՛ տնտեսական ապրանքների պակասություն կա, իսկ վառելիքի մասին խոսելն այլևս անիմաստ է։ Այնուամենայնիվ, որոշակի պաշարներ կան, և այդ պաշարների շնորհիվ Արցախը դեռևս գոյատևում է, կարողանում է դիմադրել, սակայն հասկանալի է, որ ցանկացած պաշար, վերջիվերջո, ինչ-որ պահի սպառվում է։ Ուստի, ունենք լարված իրավիճակ, որն այսպես երկար չի կարող շարունակվել, թեպետ թշնամին դեռևս մտադրություն չունի թուլացնել իր առավելապաշտական նկրտումները»,-նշել է Հ. Հակոբյանը։
Նրա խոսքով, Արցախի անվտանգության, ինչպես նաև տնտեսական անվտանգության երաշխավորը հանդիսացող Հայաստանի Հանրապետության իշխանություններն այսօր ոչ միայն ձեռքերը լվացել են Արցախից, այլ միազգային հարթակներում ինտենսիվ փորձում են ապացուցել, թե «Արցախն Ադրբեջանի մաս է»:
«Ցանկացած հակամարտության դեպքում միջազգային տարբեր կառույցներ ընդգրկվում են դրանք լուծելու գործընթացի մեջ։ Սա այն դեպքում, երբ կողմերը չեն կարողանում ինքնուրույն լուծել տարաձայնությունները։ Մինչև 2018 թվականն այդ տրամաբանության մեջ էր նաև Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը, որովհետև կային հայկական և ադրբեջանական կողմեր, որոնցից յուրաքանչյուրը պնդում էր իր տեսակետը, միջազգային հանրությունն էլ փորձում էր միջնորդ հանդիսանալ, որ տարաձայնություններն ինչ-որ ձևով լուծվեն։
Կարդացեք նաև
Անդրադառնալով թե՛ Արևմուտքի, թե՛ ՀՀ իշխանությունների այն համոզմանը, որ Ստեփանակերտն ու Բաքուն պետք է երկխոսության գնան, Հակոբ Հակոբյանը նշեց.
«Սա ուղղակի նշանակում է Արցախին մենակ թողնել իրենից թե՛ տարածքով, թե՛ բնակչությամբ մի քանի անգամ մեծ պետության առջև։ Այն ժամանակ, երբ դեռ Արցախը բավականին մեծ անվտանգության գոտի, բավականին զարգացած տնտեսություն ու նաև ռազմական հնարավորություններ ուներ, չէին խոսում ուղիղ երկխոսության անհրաժեշտության մասին։ 2020-ից հետո, փաստորեն, սկսեցին խոսել Բաքու-Ստեփանակերտ երկխոսության մասին, ու շատ զարմանալի է, որ այդ մասին խոսում են նաև ՀՀ իշխանությունները։ Երբ բացահայտ հայտարարում են, որ ընդունում են Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` 86 հազար 600 քառակուսի կիլոմետրով, ու դրանից հետո խոսում Բաքու- Ստեփանակերտ երկխոսության մասին, իրենք ուղղակի սկսում են ինտեգրման գործընթացը»:
Աննա ԲԱԴԱԼՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում