Լրահոս
Օրվա լրահոսը

«Գրիգորի Խաչատուրովը ներկա չէր իր կալանքի հարցով նիստին, դատարանն անհրաժեշտ չէր համարել նրա ներկայությունը»․ փաստաբան

Հուլիս 07,2023 20:50

Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանն այսօր դռնփակ ռեժիմով քննել է ՀՀ ԶՈՒ 3-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատար, գեներալ-մայոր Գրիգորի Խաչատուրովի խափանման միջոց կալանքի դեմ պաշտպանների բողոքը։ Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ, որոշումը կհրապարակի երկուշաբթի՝ ժամը 16։00-ին։ Խաչատուրովի փաստաբան Հակոբ Ենոքյանը «Առավոտին» տեղեկացրեց, որ Գրիգորի Խաչատուրովը ներկա չէր այսօրվա նիստին։

«Դատարանը անհրաժեշտ չէր համարել իր ներկայությունը, քանի որ փաստական հանգամանքներ չէր քննարկելու, ուղղակի իրավական հարցեր էր քննարկելու։ Օբյեկտիվ քննարկում էր»,- ասաց փաստաբանը։

Մայիսի 15-ին Հակակոռուպցիոն դատարանը դռնփակ նիստում որոշում էր կայացրել 3 ամսով երկարաձգել  Գրիգորի Խաչատուրովի կալանքի ժամկետը։ Այս որոշման դեմ Խաչատուրովի փաստաբանները վերաքննիչ բողոք էին ներկայացրել։ Ավելի վաղ Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանը տեղեկացրել էր, որ գրավոր ընթացակարգով է քննվելու բողոքը, եւ հունիսի 22-ին դատարանը պետք է գրավոր ընթացակարգով հրապարակեր որոշումը։ Սակայն դատարանը որոշել էր անցել բանավոր ընթացակարգի։

Հիշեցնենք, որ Գրիգորի Խաչատուրովը մեղադրվում է փողերի լվացման մեջ: Ըստ մեղադրանքի՝ Խաչատուրովը, 2006-ից 2010 թվականներին զբաղեցնելով զորամասի հրամանատարի պաշտոնը, հանցավոր ճանապարհով ձեռք է բերել անշարժ գույք, ապա օրինականացրել այն։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31