Լրահոս
Օրվա լրահոսը

Պոլսահայ ակտիվիստ. «Արարատը մի օր կվերածվի խաղաղության պատուհանի»

Հուլիս 07,2023 17:41

Ermenihaber. Պոլսահայ ակտիվիստ, հրապարակախոս Մուրադ Մըխճըն թուրքական ընդդիմադիր լրատվամիջոց «Artigercek»-ի կայքում «Խաղաղության պատուհան Արարատը» վերնագրով ակնարկ է հրապարակել, որտեղ որոշ մանրամասներ է հայտնել Հայաստան կատարած իր այցից:

Մըխճըն նախ խոսել է, թե ինչու ավելի վաղ չէր այցելել Հայաստան և որպես պատճառ նշել այն, որ Հայաստանը կարող էր լինել ոչ համարժեք իր սպասումներին և դրա համար էլ քանիցս հրաժարվել էր այդ մտքից:

Ապա նաև շնորհակալություն հայտնել իր ընկերոջը Հայաստան այցելելը ինչ-որ չափով իրեն պարտադրելու համար:
Անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև սկսված հարաբերությունների կարգավորման գործընթացին՝ Մըխճըն մեջբերում է Երևանում իր մասնակցած պանելային քննարկումից մի հատված:

Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման վերաբերյալ հարց է հնչել, որին Մըխճըն պատասխանել է հետևյալ կերպ.
«Այս պահին մթնոլորտը շատ վատն է, սակայն մտածում եմ, որ երկու երկրներն էլ խաղաղության կարիք շատ ունեն։ Որպեսզի հնարավոր լինի ապահովել այդ խաղաղությունը, նախ ժողովուրդները պիտի միմյանց ճանաչեն։ Հայաստանցիները Թուրքիան չեն ճանաչում, նույն կերպ Թուրքիայի ժողովուրդները հայաստանցիներին չեն ճանաչում։ Ավելին, մեծապես կարծում եմ, որ հայաստանցիները Թուրքիայի հայերին անգամ չեն ճանաչում։ Խաղաղության համար շատ բան չի արվել»:

Հոդվածի հեղինակի կարծիքով՝ խաղաղության հասնելու միակ ճանապարհը դա ժողովուրդների միջև լինելիք երկխոսությունն է:
Մըխչըն պատմում է մի դեպք, որից էլ ծագել է իր հոդվածի վերնագիրը:

Դեպքը նկարագրվում է Հայաստանի Արարատի մարզում գտնվող Խոր Վիրապի վանքում, որտեղից Մըխճըն, նկատելով Արարատ լեռը և դրան մոտ գտնվող մի մզկիթ, սկսել է ընկերոջ հետ թուրքերեն խոսել:

Զուգահեռաբար մի կին, որն ըստ հեղինակի՝ Նախիջևանից Հայաստան գաղթած կին է եղել, լսելով նրանց զրույցը, թուրքերեն նախադասությամբ մեջբերում է արել:

«Այնտեղ գտնվող մզկիթը ձեր կողմում է: Ձեր կողմը մեր կողմն է: Չեմ կարողանում հասկանալ, թե դա որ կողմն է»:

Կնոջ խոսքերից հետո հեղինակը հուզվում է և պահն անմահացնելու համար նկարվում կնոջ հետ:
Ապա, վերլուծելով տեղի ունեցածը, հույս հայտնում, որ անպայման մի օր պատերազմն ավարտվելու է, իսկ Արարատը վերածվելու է խաղաղության պատուհանի:

Նշենք, որ Թուրքիայում բնակվող հայ ակտիվիստը Հայաստանում գտնվել է 9 օր:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31