«Մենք ուրախ ենք տրամադրել այս հարթակը առողջապահության ոլորտի հայաստանյան և միջազգային առաջատար մասնագետներին՝ առողջության առաջնային պահպանման օղակի խնդիրները բարձրաձայնելու և համատեղ ուժերով լուծումներ փնտրելու համար։ Սերտ համագործակցությունը պետական և մասնավոր հատվածը ներկայացնող բոլոր փորձագետների հետ չափազանց կարևոր է ԱԱՊ օղակի վերափոխումն ու զարգացումը խթանելու համար»,- լրագրողների հետ զրույցում ասաց ՀԵՆԱՐ հիմնադրամի համահիմնադիր Արման Ոսկերչյանը։
Հայաստանի 6-րդ Միջազգային բժշկական համագումարի շրջանակներում, ՀԵՆԱՐ հիմնադրամն այսօր կազմակերպել էր Առողջության առաջնային պահպանման թեմայով սատելիտային սիմպոզիում: ՀԵՆԱՐ հիմնադրամի համահիմնադիրներն են Նուբար Աֆեյանը, Ռուբեն Վարդանյանը եւ Արման Ոսկերչյանը:
Արման Ոսկերչյանի գնահատմամբ առողջության առաջնային պահպանման օղակը յուրաքանչյուր երկրի առողջապահական համակարգի ողնաշարն է եւ առանց որակյալ առաջնային օղակի, հնարավոր չէ էֆեկտիվ առողջապահական համակարգ կառուցել: Մեր զրուցակիցը նկատում է՝ Հայաստանում մահացության ամենաբարձր ցուցանիշները գրանցվում են ոչ ինֆեկցիոն հիվանդությունների գծով. մահացությունների 75 տոկոսը սիրտ-անոթային հիվանդություններից, շաքարային դիաբետից, քաղցկեղից են եւ առողջության պահպանման առաջնային օղակը հենց այն օղակն է, որը շատ արդյունավետ կարող է վարել այդ հիվանդներին:
Կարդացեք նաև
Ըստ ամերիկյան հետազոտությունների, 10 հազար բնակչի համար մեկ ընտանեկան բժշկի ավելացումը, մարդու կյանքի տեւողությունը կարող է ավելացնել մեկ տարով:
Այլ մանրամասները՝ տեսանյութում
Հայաստանի 6-րդ միջազգային բժշկական համագումարի համանախագահ Համբարձում Սիմոնյանն էլ լրագրողների հետ զրույցում խոսեց համագումարին աննախադեպ մասնակցության եւ համագումարից ակնկալվող արդյունքների մասին:
Մանրամասները՝ տեսանյութում
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ