Հուլիսի 4-ին Իտալիայի Նեապոլ քաղաքի Սուրբ Գրիգոր Հայի (Սուրբ Գրիգոր Լուսավորչի) եկեղեցում, որտեղ պահվում են Լուսավորչի մասունքները՝ տեղադրվեց երկլեզու ցուցանակ:
Սուրբ Գրիգոր Հայի Եկեղեցուն հարակից համանուն փողոցը ոչ միայն Նեապոլի, այլև Իտալիայի ամենահայտնի և իտալացիների և օտարերկրացիների ամենասիրված փողոցներից մեկն է։
Հանդիսավոր արարողությանը մասնակցում էին Երևանի քաղաքապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը, Էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը, Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության փոխնախարար Դավիթ Սահակյանը, Ներդրումների աջակցման կենտրոնի պատվիրակությունը հիմնադրամի գլխավոր տնօրեն Լևոն Օհանեսյանի գլխավորությամբ, Իտալիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ծովինար Համբարձումյանը և դեսպանության անձնակազմը, Պատրիարքական Եկզարք Երուսաղէմի եւ Յորդանանի Հայր Նարեկ Թ.Ծ.Վ Նաամոյեանը, Սուրբ Գրիգոր հայի վանական համալիրի մենաստանի Մեծավոր մայր՝ քույր Ջովաննան, Նեապոլի քաղաքապետի խորհրդական Ֆրանչեսկո Սենեզեն, Round table 18 ասոցիացիայի նախագահ Ջովաննի Դե Վիվոն։
Ցուցանակն ամփոփում է հետևյալ գրությունը.
Կարդացեք նաև
Այստեղ պահվում են Սուրբ Գրիգոր Հայի (Սուրբ Գրիգոր Լուսավորիչ, մոտ․ 255. – 330 թթ.)՝ 301 թվականին քրիստոնեությունը որպես պետական կրոն հռչակած առաջին երկրի՝ Հայաստանի ավետարանչի և Հայ Առաքելական եկեղեցու հիմնադրի մասունքները:
2001 թվականին Հայաստանում քրիստոնեության ընդունման 1700-ամյակի առիթով՝ ի նշան երկու եկեղեցիների եղբայրության, Հայաստանի ու Իտալիայի և երկու ժողովուրդների բարեկամության, Հայ Առաքելական եկեղեցուն է հանձնվել Սուրբ Գրիգոր Հայի մասունքների մի մասը, որոնք պահվում են Հայաստանի մայրաքաղաք Երևանի Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մայր եկեղեցում։
Իտալիայում Հայաստանի դեսպանություն