Լրահոս
Օրվա լրահոսը

«Ակնառու է 11000 տարեկան հայկական մշակույթը որպես մեկ ամբողջություն». «Զորաց քարեր»-ի տեղազննությամբ ուրվագծվել է նրա բազմաշերտ լինելը

Հուլիս 06,2023 17:40

ՀՀ ԳԱԱ Վիկտոր Համբարձումյանի անվան Բյուրականի աստղադիտարանի գիտաշխատող, բժշկական գիտությունների թեկնածու Հայկ Մալխասյանը «Զորաց քարեր» հուշարձանի տեղազննությամբ ուրվագծել է նրա բազմաշերտ լինելը:


«Շերտերը վերաբերում են Քրիստոսից առաջ 9000, 5800 և 2341 թվականներին և առանձնահատուկ նշելի է, որ հուշարձանը շահագործել են միևնույն մշակույթի կրողները: Ընդհանուր առմամբ, հուշարձանում ակնառու է 11000 տարեկան հայկական աստղադիտական-օրացուցային-կրոնածիսական մշակույթը որպես մեկ ամբողջություն: Կարևոր բացահայտումներից է նաև հուշարձանի կառուցվածքային և բովանդակային կապը 4-րդ հազարամյակի Քեթիի քրեղանի զարդապատկեր օրացույցի միջև», – ասաց Հայկ Մալխասյանը:
Ստացված արդյունքները կարևոր, փաստացի աստղադիտական, դիտողական տվյալների հիմնարար ուղեցույց-հենք են հայկական տոմարական-օրացուցային, դիցաբանական, հնագիտական, ազգագրական, ինչպես նաև պատմական անհիշելի անցքերի ուսումնասիրությունների համար։

«Արդյունքներն առավելապես նշանակալի արձագանք են ստանում հայ գիտական հանրության, մասնավորապես, հայագիտության բնագավառով հետաքրքրվող գիտնականների շրջանում: Այս ուսումնասիրությունների արդյունքների վերաբերյալ մի հոդված՝ «On «Observational Instruments» composed of Stones No. 12, 13 and 14 of «Zorats Qarer» Monument», արժանացել է մրցանակի հայագիտության ոլորտում տպագրված հոդվածների մրցույթում»,- ասաց Հայկ Մալխասյանը:

Հետազոտության հիմնական արդյունքները տպագրվել են «Բյուրականի աստղադիտարանի հաղորդումներ» (ComBAO) գրախոսվող գիտական պարբերականում (անգլերեն), Վենետիկի «Բազմավէպ» գիտական պարբերականում, ինչպես նաև միջազգային որոշ գիտաժողովների նյութերում:

Ուսումնասիրությունները կատարվել են Բյուրականի աստղադիտարանի և Ճարտարապետության և շինարարության Հայաստանի ազգային համալսարանի միջև կնքված համագործակցության հուշագրի շրջանակներում:

ՀՀ ԳԱԱ գիտության հանրայնացման և հասարակայնության հետ կապերի բաժին

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31