Լաչինի միջանցքով տեղաշարժի փոփոխությունը 2022թ. տեղի է ունեցել եռակողմ համաձայնությունից հետո: Այսօր տեղի ունեցած ճեպազրույցում այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հայտարարությունն այն մասին, որ Արցախի երեք բնակավայրեր՝ Սուսը, Աղավնոն (լուսանկարում) և Բերձորը, Ադրբեջանին հանձնվել են ռուսական կողմի ճնշման տակ՝ այդպիսով փոխելով Լաչինի միջանցքում երթևեկությունը:
«Ես ծանոթ չեմ այդ հայտարարության հետ, որի մասին ասացիք, ինչպես որ ծանոթ չեմ, Ձեր կողմից հիշատակված պաշտոնյան նույնպես ինձ ծանոթ չէ: Ուստի անգամ չեմ մեկնաբանի»,- ասել է Զախարովան:
«Լաչինի միջանցքով տեղաշարժի փոփոխությունը տեղի է ունեցել եռակողմ ձևաչափով համաձայնությունից հետո, ինչպես որ նախատեսված էր 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարությամբ: Հենց այդ կոնկրետ հարցով խոսել գործողությունների մասին, կողմերից որևէ մեկի գործողությունների մասին՝ առանց հաշվի առնելու եռյակի կարծիքը, իմ կարծիքով պարզապես արդարացի չէ»,- ասել է Զախարովան:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ