Ռուսաստանի ԱԳՆ՝ Հարավային Կովկասի հարցերով պաշտոնական ներկայացուցիչ Իգոր Խովաևը առաջիկայում կայցելի Հայաստան: Այս մասին հայտարարել է Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան:
Ըստ նրա՝ այցը պետք է դիտարկել Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման շրջանակում դիրքորոշումների մերձեցման համատեքստում:
«Ռուսական կողմը կշարունակի ջանքերը կողմերի դիրքորոշումները մերձեցնելու ուղղությամբ: Առաջիկայում ծրագրվում է մասնավորապես, Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն աջակցելու հարցերով նախարարի հատուկ ներկայացուցիչ Իգոր Խովաևի այցը տարածաշրջան: Հնարավոր են նաև եռակողմ հանդիպումներ»,- ասել է Զախարովան:
Միաժամանակ Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչը ողջունել է հայ-ադրբեջանական գործընթացում առաջընթացը վաշինգթոնյան բանակցություններում:
Կարդացեք նաև
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ