Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

Ֆրանսիան վարկաբեկել է իրեն որպես միջնորդ. Զախարովա

Հուլիս 06,2023 16:29

Ֆրանսիան վարկաբեկել է իրեն՝ որպես հայ-ադրբեջանական հարաբերություններում միջնորդ: Նման հայտարարություն է արել Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան՝ մեկնաբանելով վերջերս Հայ Հեղափոխական Դաշնակցության կողմից տարածված (և որևէ այլ աղբյուրից չհաստատված ու չհերքված) տեղեկությունն այն մասին, թե իբր Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ ինքն ավելի շատ ճնշում է գործադրում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վրա, քան Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Նման հայտարարություններից հետո տպավորություն է ստեղծվում, որ նախագահ Մակրոնի համեստությունը զիջում է միայն նրա քաջությանը: Մենք, իհարկե, չենք դադարում զարմանալ Ֆրանսիայի նախագահի այդ հատկանիշների վրա: Այն, թե ինչ պաթոսով է նա խոսում իր դերի, Լեռնային Ղարաբաղի հակամարտության մեջ իր արժանիքների մասին, իհարկե այլ հարցերի մասին էլ»,- ասել է Զախարովան:

Զախարովան ափսոսանք է հայտնել, որ Մակրոնը ոչինչ չի ասել «այդքան արդյունավետ աշխատանքի գործնական արդյունքների մասին»:

«Հնարավոր է, չի ասել, որովհետև այդ արդյունքները ոչ մեկը երբևէ չի տեսել»,- ասել է Զախարովան՝ հավելով, որ դա վերաբերում է նաև Մակրոնի այլ գործերին ևս:

Զախարովան նշել է, որ Մոսկվան վաղուց պատրանքներ չունի Լեռնային Ղարաբաղի բարդ  խնդրում ներդրում ունենալու Ֆրանսիայի կարողությունների վերաբերյալ:

«Աշխատանքի սաբոտաժը, իսկ ըստ էության, 2022թ. Մինսկի խմբի, այդ թվում Փարիզի ջանքերի տապալումը, անցյալ տարվա աշնանը Ֆրանսիայի Ազգային ժողովի և Սենատի կողմից ընդունված բանաձևերը «Ադրբեջանի ագրեսիայի» վերաբերյալ և պահանջները պատժամիջոցներ սահմանել այդ երկրի և նրա պաշտոնատար անձանց դեմ, Փարիզի նախաձեռնած որոշումը Հայաստանում կասկածելի մանդատով քաղաքացիական առաքելություն տեղակայելու վերաբերյալ՝ առանց Ադրբեջանի կարծիքը հաշվի առնելու, այս ամենը բացահայտ օրինակներ են այս տարածաշրջանային հակամարտության մեջ ֆրանսիական օրակարգի»,- ասել է Զախարովան:

Այս ամենը, նրա խոսքով, միտված են ոչ թե կողմերին օգնելուն, այլ Ռուսաստանը դուրս մղելուն և «սեփական քաղաքական, իսկ երբեմն նաև նախընտրական նպատակներ» հետապնդելուն: Դրանք, ըստ Զախարովայի, ոչ միայն դրական չեն անդրադարձել բանակցային գործընթացի վրա, այլև ընդհակառակը՝ վարկաբեկել են հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման գործում Ֆրանսիայի դերը որպես միջնորդ:

«Բայց ինքնափիարը ոչ մեկը չի չեղարկել: Հնարավոր է, դա միակ բանն է, ինչ նրանց մոտ մնացել է»,- ասել է Զախարովան:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31