Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը փորձել է գտնել տարբերակներ միջազգային գործընկերներին տեղեկատվություն փոխանցելու համար Հայաստանի տարածքից գերեվարված զինծառայողների վերաբերյալ։ Այս մասին այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ՄԻՊ Անահիտ Մանասյանը։
«Մենք զրուցել ենք նրանց հարազատների հետ, մոտավոր պատկերացում ենք կազմել մինչ այդ տեղի ունեցած հեռախոսազրույցների մասին և քաղաքացուց ստացված տեղեկատվությունը՝ իրավական ձևակերպումներով, անգլերեն թարգմանված` ուղարկել ենք միջազգային կառույցներին։ Ես այս խնդիրը բարձրաձայնում եմ միջազգային գործընկերների հետ բոլոր հանդիպումներում, որովհետեւ մենք գործ ունենք, միջազգային մարդասիրական տեսանկյունից՝ հստակորեն գերու կարգավիճակ ստացած մարդկանց հետ, և նրանց վրա պետք է տարածվեն բոլոր իրավունքները»,- նշեց նա։
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ