Ermenihaber. Թուրքական հեռուստաընկերություններից մեկը՝ Halk TV-ին հայտնել է, որ ազատ է արձակվել Էրդողանի պաստառին բեղեր նկարելու համար ձերբակալված տղան։
Հիշեցնենք, որ Թուրքիայի Մերսին քաղաքում փակցված Էրդողանի պաստառներից մեկի վրա 16-ամյա տղան նկարել էր Հիտլերի բեղերը։ Նրան էր վերագրվել նաև պաստառի վրա հայհոյանքներ գրելը։
Նախագահին վիրավորելու մեղադրանքով վերոհիշյալ տղան ձերբակալվել և ուղարկվել էր Տարսուսի անչափահասների գաղութ։