Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

«Անցողիկ շեմը չհաղթահարելը դատավճիռ չէ». Ուսուցիչը` կամավոր ատեստավորման մասին

Հուլիս 06,2023 15:43

«Ատեստավորման վերաբերյալ իրարամերժ կարծիքներ կան, ես իմ կարծիքը կարող եմ հայտնել, որը գուցե սուբյեկտիվ է: Ես ողջունում եմ ատեստավորումը: Այն ուսուցիչները, որոնք հետաքրքրվել են իրենց առարկայով, ամեն մի նորությամբ՝ խնդրագրքերով, դասագրքերով, աշխատել են իրենց վրա, չեն մնացել տեղում կանգնած, այդ ուսուցիչները հնարավորություն են ունեցել ըստ արժանվույն գնահատվելու, ինչու չէ նաեւ վարձատրվելու»,- Արմենպրեսի մամուլի սրահում կայացած ասուլիսում ասաց 29 ավագ դպրոցի ուսուցչուհի Նաիրա Կոսյանը:

Նաիրա Կոսյան

«Իսկ այն ուսուցիչները, որոնք մասնակցել են ատեստավորմանը, բայց դժվարացել են հաղթահարել, իրենց կարծիքը գուցե թե այլ է, բայց ամեն դեպքում՝ սա ողջունելի գործընթաց է, քանի որ հնարավորություն տվեց, որ քարացած աշխատավարձի ստանդարտներն ինչ-որ չափով փոփոխվեն, շատ ուսուցիչներ գնահատվեն»,-հավելեց ուսուցչուհին:

Տիգրան Սարդարյան

ԵՊՀ-ին առընթեր Ա․ Շահինյանի անվան ֆիզիկամաթեմատիկական հատուկ դպրոցի ուսուցիչ Տիգրան Սարդարյանի խոսքով, ցանկացած ծրագիր, որն ուղղված է ուսուցչի աշխատավարձը բարձրացնելուն՝ գովելի է. «Սա, թերեւս միակ ծրագիրն է, որ ուսուցչի աշխատավարձը զգալի բարձրացնում է: Ծրագրի լավ կողմերից մեկն այն է, որ եթե կան ուսուցիչներ, որոնք չեն հաղթահարել անցողիկ շեմը, դա դատավճիռ չի դառնում իրենց համար, այլ հնարավորություն է տրվում ամիսներ անց նորից վերապատրաստվել, աշխատել իրենց վրա եւ եւս մեկ անգամ նորից փորձել հաղթահարել այդ ամենը»:

 Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31