Լրահոս
Օրվա լրահոսը

Պատասխանող կողմը ներկայացրել էր միջնորդություն՝ նոր հանգամանքներ ներառելու համար. Սամվել Մայրապետյանի եւ Գագիկ Աղաջանյանի գործ

Հուլիս 06,2023 15:05

Հակակոռուպցիոն դատարանում դատավոր Կարապետ Բադալյանի նախագահությամբ այսօր կայացավ ՀՀ գլխավոր դատախազությունն ընդդեմ Սամվել Մայրապետյանի եւ Գագիկ Աղաջանյանի՝ հօգուտ ՀՀ պետական բյուջեի համապարտության կարգով 5 678 764260 ՀՀ դրամ որպես պետությանը պատճառած վնասի հատուցում բռնագանձելու պահանջի մասին դատական նիստը, որի սկիզբը կարճ ժամանակով հետաձգվեց՝ կողմերի ներկայացուցիչների ուշանալու պատճառով:

Քննարկվում էր ապացուցման բեռի բաշխման հարցը: Պատասխանող կողմը ներկայացրել էր բեռի բաշխման որոշումը փոփոխելու, լրացնելու միջնորդություն՝ նոր հանգամանքներ ներառելու համար, սակայն միջնորդությունները մերժվեցին:

Ներկայացվեցին նաեւ հավելյալ ապացույցներ պահանջելու միջնորդություններ, որոնք դատարանը նույնպես մերժեց՝ պատասխանող կողմի կարծիքով՝ անարդարացիորեն:

Դատարանը միեւնույն ժամանակ բավարարեց դատախազության ներկայացուցիչ Աղավնի Մադոյանի միջնորդությունները, որից հետո դատական նիստը հետաձգվեց: Հաջորդ նիստը նշանակվեց 2023 թ. հոկտեմբերի 10-ին, ժամը 10:00-ին:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31