Լրահոս
Օրվա լրահոսը

«Լրագրողների աշխատանքը պետք է լինի երաշխավորված պետական մարմիններում»․ ՄԻՊ-ի մեկնաբանությունը ԲԴԽ-ում լրագրողների գործունեության խոչընդոտմանը

Հուլիս 06,2023 14:53

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում չդատապարտեց Բարձրագույն դատական խորհրդում կարգադրիչների գործողությունները լրագրողների նկատմամբ:

Հիշեցնենք, նախկին դատավոր Դավիթ Հարությունյանի նկատմամբ կարգապահական վարույթի գործի քննության դռնբաց նիստին ԲԴԽ կարգադրիչները թույլ չէին տվել լրագրողներին ներկա գտնվել նիստին՝ պատճառաբանելով, որ դահլիճում տեղ չկա։

«Լրագրողների աշխատանքը պետք է լինի երաշխավորված պետական մարմիններում։ Ես չեմ խոսի ԲԴԽ-ի մասին, որովհետև խոսքը դատական վարույթի մասին է, և մարդու իրավունքների պաշտպանի տեսանկյունից կարող է խնդրահարույց իրավիճակ ձևավորվել։ Պետք է լինի հստակ կանոնակարգ, որը կուղղի լրագրողների և քաղաքացիների ներկայացվածության պրոցեսը։ Մենք հիմա միջազգային չափանիշների ուսումնասիրություն ենք իրականացնում։ Պետք է լինեն կանոններ, որոնք կապահովեն, որ եթե, օրինակ․ նիստերի դահլիճում չկա վայր, ինչ ձև պետք է որոշվի, թե որ լրագրողն իրավունք ունի մուտք գործելու նիստերի դահլիճ»,- նշեց նա՝ բավականին երկար ներկայացնելով միջազգային իրավունքի տեսությունը:

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31