Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Կենսաթոշակները հատել են պատմական ռեկորդի սահմանը

Հուլիս 06,2023 14:42

Այո, հուլիսի 4–ին իրենց կողմից բոլոր վճարումները, փոխանցումները կատարվել են բոլոր բանկերին և Հայփոստին․ այս մասին այսօրվա կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանին հավաստիացրեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Աննա Ժամկոչյանը:

«Թոշակներն ու նպաստերը տալիս ենք նույն ամսում։ Հետևաբար, մարդիկ ստանում են հուլիսի` արդեն իսկ բարձրացված դրույքաչափերով կենսաթոշակները»,– ընդգծեց նա։

Նիկոլ Փաշինյանի գնահատմամբ, հուլիսի 1-ից բարձրացված կենսաթոշակը համապատասխանում է նվազագույն պարենային զամբյուղին։ «Մեր երկրի պատմության մեջ առաջին անգամ ունենք մի իրավիճակ, երբ նվազագույն կենսաթոշակն իր չափով համապատասխանում է Համաշխարհային բանկի մեթոդաբանությամբ ՀՀ վիճակագրական կոմիտեի կողմից սահմանված նվազագույն պարենային զամբյուղին։ Սա նշանակում է, որ այդ մեթոդաբանությամբ մեր կողմից տրվող բոլոր թոշակառուներն իրենց նվազագույն պարենային կարիքները կարող են հոգալ։ Առավել ևս, եթե մեր սիրելի կենսաթոշակառուներն օգտվում են հետվճարի ծրագրից, ապա ավելի բարձր ցուցանիշ կունենան»,– հայտարարեց նա։

Փաշինյանը նշեց, որ շարունակում են բանկերի հետ կապված ահազանգեր ստանալ, որ շատ թոշակառուներն անկանխիկ են ստանում գումարը, սակայն ամսվա վերջում հետվճար չեն ստանում։ Ըստ վարչապետի` դրա պատճառն այն է, որ դեռ կան բանկեր, որոնք որոշել են չմասնակցել սոցիալական այդ ծրագրին, ինչը շատ վատ է եւ անհասկանալի։

Հիշեցնենք, որ 2023 թ․ հուլիսի 1-ից միջին ամսական և նվազագույն կենսաթոշակների, ինչպես նաև ծերության, հաշմանդամության և կերակրողին կորցնելու դեպքում նպաստների չափերը բարձրացել են։ Ըստ այդմ՝ նվազագույն կենսաթոշակի չափը սահմանվել է 36,000 դրամ` 31,600 դրամի փոխարեն, աշխատանքային կենսաթոշակի չափը սահմանվել է 24,000 դրամ` 21,000 դրամի փոխարեն, զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը սահմանվել է 1,750 դրամ` 1,600 դրամի փոխարեն։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31