Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Սերգեյ Ղազարյանն այսօր Երեւան-Ստեփանակերտ տեսակամրջի ժամանակ անդրադառնալով Արցախում այլ խաղաղապահ ուժերի տեղակայման հնարավորությանն, ասաց՝ դա հնարավոր է միայն ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի որոշումների արդյունքում։
«Հաշվի առնելով ներկայիս միջազգային հարաբերություններում առկա ճգնաժամը, դա այնքան էլ հեշտ գործընթաց չէ։ Բայց Արցախի իշխանությունները տարբեր սցենարներ դիտարկում են»,-ասաց նախարարը։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ