Լրահոս
Օրվա լրահոսը

Սահմանամերձ համայնքներում տների կառուցման ծրագրին Արարատի մարզից դիմող չկա, մյուս մարզերից ընդամենը՝ 2-3 դիմող

Հուլիս 06,2023 14:11

Տավուշի մարզում շուրջ 100 շահառու բանկերի ու վարկային կազմակերպությունների միջոցով ծանոթացել են վարկավորման պայմաններին։ Այսօրվա դրությամբ, սակայն, տրամադրվել են 3 վարկերի 1-ին տրանշերը Ոսկեպար, Արծվաբերդ և Բերքաբեր գյուղերում։ Այսօրվա կառավարության նիստում տեղեկացրեց Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանն այն բանից հետո, երբ Նիկոլ Փաշինյանը ցանկացավ պարզել Հայաստանի սահմանամերձ գյուղերում պետության սուբսիդավորմամբ տների կառուցման ծրագրի ընթացքը:

«Այդ 3 գյուղում շինարարությունն ընթանում է։ Քաղաքացիները պատրաստվում են դիմել երկրորդ փուլին»,– ասաց Ղալումյանը` հավելելով, որ ևս 3 վարկ էլ հաստատվել է` 2-ը` Բերքաբերում, 1-ը` Կիրանցում։

Գեղարքունիքի մարզպետ Կարեն Սարգսյանը նշեց, որ Ճամբարակ խոշորացված համայնքի Վահան գյուղում 3 դիմող կա, որոնցից այս պահին դեռ 1-ն է շինթույլտվություն ստացել։

«Վայոց Ձորի մարզում աշխուժության կա, բայց թվաքանակը քիչ է։ Սահմանամերձ բնակավայրերի բնակիչներից այս պահին 4 հոգի է դիմել Արենի, Խաչիկ, Խնձորուտ և Գոմք համայնքներից»,– հայտնեց Վայոց Ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանը։

Մյուս մարզերի վիճակագրությունը ներկայացրեց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը` տեղեկացնելով, որ Արարատի մարզում հայտ չկա, Սյունիքում 8 հայտ է եղել։

Նրա խոսքով` ծրագիրը դանդաղում է բանկերում գրավադրման հարցի պատճառով։ Խնդրի լուծման նպատակով նախարարությունը կառավարության որոշման նախագիծ է մշակել, որի միջոցով հույս ունեն` ծրագիրն ավելի կակտիվանա։

Նիկոլ Փաշինյանն առաջարկեց բանկերի հետ քննարկում կազմակերպել։

Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31