«Ես հարցաքննության գնալու ծանուցում դեռ չեմ ստացել։ Երբ որ ստանամ, հրապարակայնորեն կտեղեկացնեմ։ Քննությունն ընթանում է, թե ինչ ինտենսիվությամբ՝ արդեն ինձ չի վերաբերվում»: Նման պատասխան տվեց ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր կառավարության նիստից հետո, երբ լրագրողները հարցրեցին, արդյոք համավարակի ընթացքում կատարված չարաշահումների գործով հարցաքննվե՞լ է։
Հիշեցնենք, որ Հակակոռուպցիոն կոմիտեն քրեական վարույթ է նախաձեռնել 2020-2021 թվականներին կորոնավիրուսի դեմ պայքարի ընթացքում կատարված չարաշահումների առնչությամբ։ Գործի շրջանակում մեկ ամսով կալանավորվել էր Երևանի փոխքաղաքապետ, առողջապահության նախկին փոխնախարար Գևորգ Սիմոնյանը։
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ