Լրահոս
ՄԻՊ-ն էլ տեղյա՞կ չէ
Օրվա լրահոսը

Արցախի պետնախարար․ «Վաղը Ադրբեջանի մոտ կարող է հարց առաջանալ, որ արցախցիները խմելու ջուրը շատ են օգտագործում․ Արցախը չի հրաժարվում Բաքվի հետ քննարկումներից»

Հուլիս 06,2023 13:00

«Ադրբեջանական քարոզչամեքենան թեզ է շրջանառում, իբր թե արցախյան կողմը հրաժարվում է բանակցություններից։ Այդպես չէ, մենք երբեւէ բանակցություններից, շփումներից, քննարկումներից չենք հրաժարվել։ Հակառակը, մենք ասում ենք՝ պետք չէ սպանել, մենք ասում ենք՝ պետք է դադարեցնել կրակել գյուղացու ուղղությամբ, չի կարելի սպանել քաղաքացիական անձանց եւ ոստիկանության ծառայողներին, եւ երբ այս ամենը վերածվում է միակողմանի գործարքի եւ անունը դնում բանակցություն, սա խնդիր է»,-այս մասին այսօր Ստեփանակերտ-Երեւան հեռուստակամրջի ժամանակ ասաց Արցախի պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

Նրա ներկայացմամբ՝ նման իրավիճակում տեղի տալով Ադրբեջանի պահանջներին, վաղը ադրբեջանական կողմը կխոսի Արցախի ՊԲ լուծարման մասին, հետո կքննարկի պետական մարմինների կազմալուծման հարցը․ «Վաղը Ադրբեջանի մոտ կարող է հարց առաջանալ, որ արցախցիները խմելու ջուրը շատ են օգտագործում։ Այսինքն՝ Ադրբեջանը կարող է ցանկացած հարց առաջ քաշել, պարտադրելով այդ հարցը բերի օրակարգ»։

Արցախյան կողմը, ըստ Ներսիսյանի, քննարկումներից, շփումներից չի հրաժարվել․ «Միջնորդներին մի պարզ բան ենք ասում՝ պետք է դադարեցնել մարդկանց սովամահ անելը, քաղաքացիական անձանց սպանելը, գյուղատնտեսական աշխատանքներին խոչընդոտելը, դրանից հետո սկսել քննարկումներն ու լուծումներ գտնել։ Սխալ է նաեւ ներսում շրջանառել այն թեզը, թե Արցախը հրաժարվում է բանակցություններից»։

Մանրամասները՝ տեսանյութում

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31