«Այստեղ ծրագրեր կան և 2021 թվականից, և 2022 և 2023: Ընդհանուր գումարը 1 մլրդ 623 մլն դրամ է: Նաև այս փաթեթի շրջանակներում ունենք 20 մլն դրամ, երբ խնայողություններ են տեղի ունեցել և վերադարձնում ենք պետական բյուջե: Ծրագրերը 13 համայնքներում են, ընդհանուր առմամբ, 17 սուբվենցիոն ծրագիր է»: Այս մասին այսօր կառավարության նիստում զեկուցեց Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը՝ ներկայացնելով Արարատի, Արմավիրի, Լոռու, Կոտայքի, Սյունիքի և Վայոց ձորի մարզերում իրականացվող սուբվենցիոն ծրագրերին տրամադրվող ֆինանսավորում հատկացնելու հարցը:
ՏԿԵ նախարարի խոսքով, հատկացվող գումարը բաշխվելու է Արարատի մարզին՝ 4 ծրագիր, 385 մլն դրամ, Արմավիրի մարզին՝ 4 ծրագիր, 16,5 մլն դրամ, Լոռու մարզին՝ 4 ծրագիր, 142 մլն դրամ, Կոտայքի մարզին՝ 2 ծրագիր, 656 մլն դրամ, Սյունիքի մարզին ՝ 1 ծրագիր, 356 մլն դրամ, Վայոց Ձորի մարզին՝ 5 ծրագիր, 80 մլն դրամ:
Սանոսյանը նշեց նաև, որ այս որոշմամբ կունենանք 10,6 մլրդ դրամ, որ հունվարից սկսած կառավարությունը իր մասնաբաժինը հատկացրել է 185 սուբվենցիոն ծրագրի համար:
Ավանդույթի համաձայն, Նիկոլ Փաշինյանը մոտ 10 րոպե մանրամասնեց ՏԿԵ նախարարի ներկայացրած ծրագրերը:
Կարդացեք նաև
Լուսինե ՄԱՐԳԱՐՅԱՆ