ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը ծննդյան օրվա առթիվ շնորհավորել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության Լորդերի պալատի անդամ, բարոնուհի Քերոլայն Քոքսին:
«Ջերմ շնորհավորանքներս ու բարեմաղթանքներս եմ հղում Ձեր ծննդյան տոնի առթիվ։
Խորին երախտագիտությունս եմ հայտնում տարիների ընթացքում Ձեր անվերապահ աջակցության ու օգնության համար, որն անգնահատելի է Արցախի և Հայաստանի ժողովրդի համար։
Բոլոր ժամանակներում Դուք մշտապես առաջնորդվել եք խղճով և մարդասիրությամբ: Մեր հանդիպումների ընթացքում անձամբ եմ զգացել Արցախի հանդեպ Ձեր ջերմությունը, անսասան նվիրվածությունը համամարդկային արժեքներին։
Կարդացեք նաև
Մաղթում եմ Ձեզ քաջառողջություն և հաջողություններ»:
ՀՀ չորրորդ նախագահի գրասենյակ