Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

Գուրգեն Ներսիսյան․ «Հունիսի 15-ից հետո Արցախի բնակչության կարիքները բավարարվում են ներքին ռեսուրսներով, ծանր վիճակ է»

Հուլիս 06,2023 11:01

Արցախի շրջափակման օրվանից՝ նախորդ տարվա դեկտեմբերի 12-ից մինչեւ այս տարվա հունիսի 15-ը Արցախ չնչին քանակի սնունդ է մտել, այն բավարարել է բնակչության նվազագույն կարիքները, էականորեն կրճատվել են Արցախի ներքին ռեսուրսները։ Այս մասին այսօր Ստեփանակերտ-Երեւան հեռուստակամուրջ-ասուլիսի ժամանակ ասաց Արցախի Հանրապետության պետական նախարար Գուրգեն Ներսիսյանը։

Նրա խոսքով՝ հունիսի 15-ից հետո բնակչության կարիքները բավարարվում են ներքին ռեսուրսներով, ծանր վիճակ է, 20 օր է՝ բնակչությունը զրկված է անհրաժեշտ քանակի միրգ-բանջարեղեն օգտագործելու հնարավորությունից, հիգիենիկ պարագաներ չկան, մարդիկ զրկված են հիվանդանոց տեղափոխվելու հնարավորությունից․ «Առաջին անհրաժեշտ պարագաները մի կերպ փորձ է արվում հավասարաչափ բաշխել ու հասցնել բնակիչներին, շրջաններում ապրող բնակիչները կտրված են Երեւանի ու Ստեփանակերտի բուժհաստատություններ դիմելու հնարավորությունից։ Գյուղատնտեսությամբ զբաղվողները կանգնած են լրջագույն խնդիրների առաջ։ Հայաստանից գազի եւ էլեկտրաէներգիայի մատակարարումը դադարեցված լինելու պայմաններում մարդիկ մի քանի ժամով են էլեկտրաէներգիա ստանում։ Այս ամենը մարդու իրավունքների ոչ թե խախտում է, այլ ոչնչացում է, եւ ոչ ոք թող չմտածի, որ այս իրավիճակի հանդուրժումը բացասական ազդեցություն չի ունենալու մնացած հավաքական աշխարհի վրա»։

Նելլի ԲԱԲԱՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31