Ինչպես հայտնի է, ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը հուլիսի 3-6-ը գործուղվել էր Լեհաստան: Պատվիրակության կազմում ընդդիմադիրներից ընդգրկված է եղել միայն «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Գեւորգյանը:
«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով՝ հուլիսի 3-ին օդանավակայանում պատգամավոր Գեւորգյանին չեն թողել դուրս գալ երկրից:
ԱԺ նախագահի խոսնակ Ծովինար Խաչատրյանը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում հաստատեց, որ ընդդիմադիր պատգամավորը պատվիրակության հետ չի մեկնել Լեհաստան։ «Արմեն Գեւորգյանը պետք է մեզ հետ Լեհաստան գար, սակայն վերջին պահին օդանավակայանում նրա ելքը փակ էր, այդ պատճառով չի կարողացել մեկնել Լեհաստան, բայց մինչ այդ մեզ հավաստիացրել էին, որ որեւէ խնդիր չի լինելու, դրա համար նա ընդգրկվել էր պատվիրակության կազմում »,-ասաց Խաչատրյանը:
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։