Դավթաշեն վարչական շրջանի ղեկավար Ռոման Համբարձումյանի ներկայացրած պաշտոնական հայտարարագրի համաձայն՝ նա ունի համատեղ սեփականությամբ երկու բնակարան, որոնք գտնվում են Երեւանում։
2022 թվականի մարտից թաղապետի պաշտոնը զբաղեցրած Ռոման Համբարձումյանը բանկում ավանդ ունի, որը տարեվերջի դրությամբ կազմել է 30 հազար դոլար։ Մինչ այդ պաշտոնում նշանակվելը Համբարձումյանն աշխատել է «Հայփոստ»-ում, «Վեոլիա ջուր» ընկերությունում, նաեւ եղել է Դավթաշեն վարչական շրջանի ավագանու անդամ։
Պաշտոնյան, հայտարարագրի համաձայն, դեռեւս 2017 թվականին 15 հազար դոլարանոց ձեռքի ժամացույց է նվեր ստացել։
Հոդվածն ամբողջությամբ՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում։