Լրահոս
Օրվա լրահոսը

ՔՊ խմբակցության պատգամավորը չի կիսում Հայաստանում ԱՄՆ դեսպանի կարծիքը․ «Հրապարակ»

Հուլիս 06,2023 10:14

Հարցազրույց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանի հետ։

 – ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ եւ լիազոր դեսպան Քրիստինա Քվինը մի քանի օր առաջ ասաց, թե վստահ է, որ հնարավոր է Արցախի գոյությունը եւ արցախահայերի անվտանգությունն ապահովել Ադրբեջանի կազմում։ Իսկ ձեր խմբակցության պատգամավորներից Մարիա Կարապետյանը նույն օրը հայտարարել է, որ Հայաստանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը՝ ներառյալ Լեռնային Ղարաբաղը։ ՀՀ իշխանությունների պահվածքից եւ հատկապես լռությունից կարող ենք եզրակացնել, որ Արցախի կարգավիճակի հարցն արդեն որոշված է։ Դուք համաձա՞յն եք հնչած տեսակետների հետ։

– Բնականաբար, ես չեմ կիսում դեսպանի կարծիքը, որովհետեւ այն քաղաքականությունը, որն այսօր իրականացնում է Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը, եւ այն իրողությունները, որ տեղի են ունեցել մեր աչքի առջեւ վերջին 120 տարում, գալիս են ապացուցելու, որ ասվածը դժվար իրագործելի խնդիր է։ Գուցե դեսպանը որեւէ բանաձեւի է տեղյակ, որ կարող է այդպիսի հնարավորություն ապահովել, ես խիստ թերահավատ եմ։ Ինչ վերաբերում է Մարիա Կարապետյանին, ինքն իր կարծիքն ունի, ես՝ իմը, իշխանության այլ ներկայացուցիչ գուցե բոլորովին ուրիշ կարծիք ունի, եւ բոլորի հավաքական կարծիքը կարող է լինել իշխանության կարծիքը։ Աղազարյան Հովիկի եւ Մարիա Կարապետյանի կարծիքը չեն կարող իշխանության կարծիքը լինել։

– Մեծ հաշվով՝ դեսպանը ձեր իշխանության, մասնավորապես Նիկոլ Փաշինյանի տեսակետն է հայտնել, որը բանակցում է Արցախն Ադրբեջանի կազմում ձեւաչափի շուրջ․․․

– Ե՞րբ է Նիկոլ Փաշինյանը նման կարծիք հայտնել։

– Հայտարարեց, որ ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը․․․

– Դրանք տարբեր բաներ են։ Ես անձամբ ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, բայց ես նաեւ գտնում եմ, որ Արցախի մեր հայրենակիցներն արդեն 30 տարուց ավել հայտարարել են իրենց անկախության համար եւ հիմա էլ համառ պայքար են մղում՝ այդ անկախությունը ճանաչելի դարձնելու ողջ աշխարհին։

– Իմ նախորդ հարցը կիսատ մնաց, Փաշինյանը ճանաչում է Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը 86.6 հազար ք/կմ-ի վրա, որի մեջ Արցախն էլ է մտնում, եւ ճշտող հարցին նա դրական է պատասխանել։

– Արցախը․․․ Գիտեք ոնց․․․ Իմ պատասխանը հետեւյալն է․ ես ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ես գիտեմ, որ Ադրբեջանը Սովետական Միության ժամանակ եղել է մոտավորապես 86.6 հազար քառակուսի, բայց ես նաեւ ուզում եմ հիշեցնել ձեզ` եթե տեղյակ չեք, որ Արցախի ժողովուրդը 30 տարի ապրել է անկախ կարգավիճակով, եւ այսօր էլ պայքարը տանում են այդ կարգավիճակի, ազատ ապրելու, իրենց ճակատագիրը տնօրինելու պայքարը հասանելի դարձնելու համար աշխարհին։

Լուսինե ՇԱՀՎԵՐԴՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31