Լրահոս
COP29-ի հակառակ կողմը
Օրվա լրահոսը

Հայաստանի քարոզչական ռեսուրսի մի խոշոր հատված պետք է պետական համակարգմամբ թիրախավորեր Բաքվի հակամարդկային վարչախումբը միջազգային ԶԼՄ-ներով. Վարդան Ոսկանյան

Հուլիս 06,2023 10:23

Իրանագետ, «Հայրենիք» կուսակցության հանրային կապերի հարցերով պատասխանատու Վարդան Ոսկանյանի տելեգրամյան գրառումը

Արցախի Հանրապետությունը և այնտեղ ապրող մեր 120 000 արյունակիցներ թշնամական լիակատար շրջափակման մեջ են։

Հայաստանի Հանրապետության քարոզչական ռեսուրսի մի խոշոր հատված այսօր պետք է պետական համակարգմամբ և կենտրոնացված կերպով թիրախավորեր Բաքվի բարբարոսական և հակամարդկային վարչախումբը միջազգային ԶԼՄ-ներով, հասարակական կարծիքի առաջնորդների ու հայտնի մարդկանց միջոցով և այլ խողովակներով։

Մինչդեռ նույնիսկ Հայաստանում լայն հանրության առումով մենք բավարար չափով տեղեկացված չենք Արցախում մեր արյունակիցների զրկանքների մասին։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31