Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչպիսի հզոր ու զարգացած պետություն էր խոստանում Փաշինյանը, երբ գալիս էր իշխանության, և ինչ ունենք հիմա՝ հինգ տարի հետո․ «Փաստ»

Հուլիս 06,2023 09:00

Ինչպիսի հզոր ու զարգացած պետություն էր խոստանում Փաշինյանը, երբ գալիս էր իշխանության, և ինչ ունենք հիմա՝ հինգ տարի հետո։ Ներկայումս Հայաստանի տարածքային ամբողջականությունը խախտված է, դրա հետ մեկտեղ էլ Փաշինյանը, որը ժամանակին հայտարարում էր, թե «Արցախը Հայաստան է, և վերջ», հիմա Արցախն Ադրբեջանի կազմում է ճանաչում։

Իր ստեղծումից սկսած Հայաստանն անվտանգային մասով երբեք այսքան խոցելի չի եղել։ Իշխանությունները կա՛մ ընդունակ չեն զենք ձեռք բերելու, կա՛մ էլ եթե ձեռք են բերում, ապա այդ սպառազինությունը, որպես կանոն, տեղ չի հասնում։ Բայց իշխանականների համար ոչ թե այն է կարևոր, որ պետության շահերն առաջ չեն մղվում, այլ այն, որ իրենց գործերն են առաջ գնում։

Քպականներն ու, այսպես կոչված, մերձիշխանականները, որոնք ժամանակին փաբերի մշտական այցելուներ էին, հիմա հանգիստ տեղավորվել են տաքուկ աթոռների վրա՝ հասցնելով ահռելի եկամուտներ կուտակել, անշարժ ու շարժական գույք ձեռք բերել ու սրընթաց բարելավել իրենց կյանքի որակը։ Մինչ հասարակ քաղաքացիների սոցիալ-տնտեսական վիճակը վատթարանում է, իշխանականները, պետության օգտակարության համար ոչինչ չանելով, շարունակաբար հարստանում են հսկայական չափերով։ Ու հաճախ էլ չբավարարվելով ունեցածով՝ նրանք տոգորվում են ագահության նոր մոլուցքով։

… Փաշինյանի իշխանության երկարատևությունը մեծապես ձեռնտու է նաև Ալիևին։ Դրա համար էլ Ադրբեջանի նախագահը միշտ «խնայում» է ՀՀ իշխանություններին և փոխարենը անողոք է ՀՀ ընդդիմության նկատմամբ։ Նա պարբերաբար թիրախավորում ու հաթաթա է տալիս ընդդիմադիրներին՝ նրանց անվանելով ռևանշիստներ։ Այլևս պարզ է, որ Փաշինյանը ցանկանում է ամեն գնով սիրաշահել թուրքերին։ Իսկ Հայաստանի ու Արցախի շահերը մեծապես անտեսվում են։ Դրա համար էլ երբ Փաշինյանն Էրդողանի երդմնակալությանը մասնակցելու հրավեր ստացավ, անմիջապես շտապեց մասնակցել, այն դեպքում, որ Էրդողանի ղեկավարման ժամանակ էր, որ Թուրքիան ներգրավվեց Արցախի դեմ պատերազմում՝ ակտիվորեն աջակցելով Ադրբեջանի հանցագործություններին։

Արթուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31