Լրահոս
Օրվա լրահոսը

Իսրայել Հակոբկոխյան․ «Ալիեւը թող իմանա, որ մենք դեռ ոտքի կկանգնենք եւ ուռա գոռալով առաջ կվազենք»

Հուլիս 06,2023 01:25

Բռնցքամարտի աշխարհի ու Եվրոպայի չեմպիոն Իսրայել Հակոբկոխյանը հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի՝ Սահմանադրության եւ պետական խորհրդանիշերի օրվա առիթով հրավիրված հավաքի ու դեպի նախագահական նստավայր քայլերթի մասնակիցներից է։

«Ով, ինչ կազմակերպի ազգս փրկելու համար, մասնակցելու եմ։ Գիշերն էլ մնալու եմ Բաղրամյան պողոտայում։ Մի իմաստուն է ասել․

Պետք է պայքարել, պետք է պայքարել։

Պետք է չսոսկալ մահից սեփական։

Մահվան գնով էլ պարտավոր ենք մենք

Միացյալ տեսնել հողը հայկական։

Ափսոս, իմաստունի անունը չեմ հիշում»,-ասաց Հակոբկոխյանը Aravot.am-ին։ Ճանաչված մարզիկը իր մեկնաբանություններն ունի, թե ինչու ակնկալվող թվով մարդկանց բազմություն չի հավաքվում։ Նրա տեսակետով Հայաստանում հայերը քչացել են։ «Բայց Ալիեւը պետք է իմանա, որ մենք դեռ ոտքի կկանգնենք։ Ինչպես Սեւակն է ասում,

Ընկել ենք, սակայն երբեք չենք ծնկել,

Այլ մագլցել ենք կատարից՝ կատար,

Ելել ենք անվերջ, բարձրացել ենք վեր․․․

Այսպես վստահեցրեց նա այդ պահին իրեն լսող կանանց։

Այդուհանդերձ, Իսրայել Հակոբկոխյանը հավատում է, վստահ է, հաղթելու ենք ու իր խոսքով ասած․ «Մայիսի 1-ի պես ուռա գոռալով վազելու ենք առաջ»։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Հովսեփ says:

    Դոշով մեկ պուտլերի նկարով մայկեն որ հագել ա է, ուրեմը հաստատ չենք հաղթելու։ Էս ազգն անուղղելի ա, էսքան աղետներից հետո էլի ռուսական նավին ա հավատում ու գնում դրա հետևից՝ գնում դեպի խորտակում։

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31