Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան․ «Վահագն Խաչատուրյանի երդման արարողությունից հետո Սահմանադրության մայր օրինակը անհետացել է»

Հուլիս 06,2023 00:50

Հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանի՝ ՀՀ սահմանադրության եւ պետական խորհրդանիշերի օրվա խորհրդով գործող իշխանությանը հեռացնելու պահանջով հրավիրված հանրահավաքի մասնակիցները քայլերթով դեպի նախագահական նստավայրի ճանապարհին առաջին խորհրդանշական կանգառն արեցին ՀՀ սահմանադրական դատարանի շենքի առջեւ։

Էդգար Ղազարյանը կարճատեւ ելույթ ունեցավ՝ նշելով, որ այդ շենքը նախկինում իրոք Սահմանադրական դատարան էր, սակայն «ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից» հետո այն վերածվել է հակասահմանադրական դատարանի։ Եվ թվարկեց մի շարք դեպքեր, երբ հենց այդ շենքում է խախտվում Սահմանադրությունը։

Նա շատ կարեւորեց մի օրինակ․ «Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանի երդման արարողության օրը հրավիրվել էր ԱԺ հատուկ նիստ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի դահլիճում։Եվ երդման արարողության կապակցությամբ Արման Դիլանյանը, որն իրեն հռչակել է ՍԴ նախագահ, բոլորիս աչքի առաջ Սահմանադրության մայր օրինակը պաշտոնապես հանձնել է դատավոր Վահե Գրիգորյանին, որը եղել է Նիկոլ Փաշինյանի անձնական փաստաբանը։ Վերջինը հանդիսավորությամբ այն տարել է ԱԺ հատուկ նիստի դահլիճ՝ մարզահամերգային համալիր,  եւ նախագահի երդման արարողությունից հետո Սահմանադրության մայր օրինակը, որը ՍԴ շենքում հատուկ տեղ ունի դրվելու, անհետացել է։

Լրագրողական բազմաթիվ հարցումներ են արվել ՍԴ աշխատակազմին՝ պարզելու, թե որտեղ է գտնվում Սահմանադրության մայր օրինակը, ինչի է անհետացել, ինչի չի գտնվում այն վայրում, որտեղ եղել առաջին օրվանից եւ որեւէ խելամիտ կամ առհասարակ պատասխան, պարզաբանում այդ կապակցությամբ չի ներկայացվել։

Ես կարծում եմ, որ դա խորհրդանշական քայլ է եւ այս իշխանությունները ցույց են տալիս, որ իրենք առաջնորդվում են ոչ թե Հայաստանի սահմանադրությամբ, այլ կորցրել են Սահմանադրությունը եւ առաջնորդվում են՝ ադրբեջանա-թուրքական շահերով։ Նիկոլ Փաշինյանը հանձնարարություններ ունի Իլհամ Ալիեւից, իսկ սահմանադրական դասարանը հանձնարարություններ ունի Նիկոլ Փաշինյանից»,-ասաց Էդգար Ղազարյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31