Լրահոս
Օրվա լրահոսը

Իշխան Սաղաթելյանը և Գասպար Կարապետյանը ներկայացրել են արդեն յոթ ամիս շարունակ շրջափակման մեջ գտնվող Արցախում ստեղծված հումանիտար  իրավիճակը

Հուլիս 05,2023 23:03

Աշխատանքային այցով Բրյուսելում գտնվող ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի ներկայացուցիչ Իշխան Սաղաթելյանը շարունակել է քաղաքական խորհրդակցությունները Եվրոպական խորհրդարանի պատգամավորների հետ՝ հանդիպելով Պետեր Վիտանովին (Բուլղարիա), Կոստաս Մավրիդեսին (Կիպրոս), Ժորդի Սոլեին (Իսպանիա) և Նիկոս Պապանդրեուին (Հունաստան)։

Հանդիպումների ընթացքում Իշխան Սաղաթելյանը և ՀՅԴ Հայ դատի Եվրոպայի գրասենյակի նախագահ Գասպար Կարապետյանը հանգամանորեն ներկայացրել են արդեն յոթ ամիս շարունակ շրջափակման մեջ գտնվող Արցախում ստեղծված հումանիտար  իրավիճակը, անվտանգությանն առնչվող մարտահրավերները,  Ադրբեջանի էթնիկ զտման քաղաքականության  էությունն ու դրսևորումները։

Իշխան Սաղաթելյանը կարևորել է Եվրոպական Միության գործադիր իշխանության կողմից ադրբեջանական  ագրեսիային հասցեական և գործուն արձագանքի անհրաժեշտությունը՝ նշելով, որ դա առնվազն անհրաժեշտ է նման շարունակական  գործողությունները զսպելու համար:

Մտքեր են փոխանակվել Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը ճանաչելու ուղիների վերաբերյալ, որպես հակամարտության  լուծման և տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատման գրավական։

Սաղաթելյանը նաև փոխանցել է, որ հակամարտության ցանկացած լուծում, որը կանտեսի Արցախի ինքնորոշման իրավունքի իրացումը,  հայ ժողովրդի կողմից չի ընդունվելու։

Պայմանավորվածություն է ձեռք բերվել շարունակելու  քաղաքական խորհրդակցություններն ու փոխադարձ այցերը։

ՀՅԴ Հայաստանի Գերագույն մարմնի

Հանրային կապերի գրասենյակ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31