«Ադրբեջանի իշխանությունների հետ համակարծիք ենք, որ Իրանով անցնող պատմական երթուղին և երկաթուղային միջանցքը պետք է արագ գործարկվի։ «Արաս» երկաթուղային միջանցքը մեր կողմից համաձայնեցված միջանցք է, և իմ երկրի նախագահի հրամանով շուտով կսկսվի դրա իրագործումը։ Հուսով ենք, որ այն կշահագործվի ամենաուշը մեկ տարվա ընթացքում։
Տարածաշրջանի հաղորդակցական ուղիների ապաշրջափակման վերաբերյալ քննարկում եմ ունեցել պարոն Իլհամ Ալիևի հետ։ Նա ընդգծեց, որ ճիշտ չեն այն գնահատականները, որ ապաշրջափակումը հանգեցնելու է Հայաստանի ու Իրանի միջև պատմական հաղորդակցական ճանապարհների փակմանը։ Նա շեշտեց, որ Ադրբեջանը հետամուտ չէ և չի լինելու տարածաշրջանում Իրանի պատմական հաղորդակցական ուղիների փակմանը»։
«Արասի» երկաթուղային միջանցք ձևակերպումը Թեհրանի կողմից օգտագործվում է առաջին անգամ, բայց խոսքը նախորդ տարի Իրանի ու Ադրբեջանի միջև ձեռք բերված պայմանավորվածության մասին է, որով նախատեսվում է Իրանի տարածքով Արցախից ժամանակավորապես օկուպացված տարածքների ու Նախիջևանի միջև երկաթուղային ու ավտոճանապարհային ուղիներ ստեղծել։
Նման հայտարարություններ իրանական կողմից նախկինում էլ են եղել, բայց հետո Ադրբեջանի հետ նորից «թյուրըմբռնումներ» են ունեցել։
Կարդացեք նաև
«Իրանն այսօր» Տելեգրամ ալիք