Լրահոս
Օրվա լրահոսը

Պետք է համատեղ ուժերով կարողանանք ձևավորել պատշաճ սահմանադրական մշակույթ. Անահիտ Մանասյան

Հուլիս 05,2023 22:33

Պաշտպան Անահիտ Մանասյանը Սահմանադրության օրվա առթիվ Դիլիջանում երիտասարդների հետ զրուցել է սահմանադրականության ու իրավունքի գերակայության հաստատման հարցերի մասին

Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն այսօր՝ հուլիսի 5-ին, Սահմանադրության օրվա առթիվ, Տավուշի մարզի Դիլիջան խոշորացված համայնքում գտնվող Դիլիջանի համայնքային կենտրոնում հանդիպում է անցկացրել կենտրոնի երիտասարդների հետ:

Տեղի է ունեցել քննարկում «Մարդակենտրոն հասարակության և պետականության ամրապնդման գործում սահմանադրական արժեքների դերը» թեմայով:

Հանդիպմանը մասնակցել են նաև մանկավարժներ, իրավապաշտպաններ և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Անահիտ Մանասյանը երիտասարդներին ներկայացրել է Սահմանադրությանը վերաբերելի իր գիտական հետազոտությունների արդյունքները, անդրադարձել այդ թեմայով տարբեր տարիներին իրականացրած գիտական աշխատանքներին:

Ողջունելով կենտրոնի սաներին` նա ընդգծել է նման հանդիպումների կարևորությունը, քանի որ դրանց միջոցով վեր են հանվում մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի խնդիրներ, ինչպես նաև հնարավորություն է ստեղծվում քննարկել դրանց լուծման ուղիները:

«Հանդիպման օրը խորհրդանշական է: Ցանկանում եմ հատուկ ընդգծել, որ մայրաքաղաքից դուրս նման ձևաչափով միջոցառումները շատ եմ կարևորում: Մարդու իրավունքների պաշտպանի առաքելությունը ստանձնելուց հետո, որպես առաջնահերթություն, պարբերաբար մարզային այցեր եմ իրականացնում` փաստահավաք աշխատանքների, քաղաքացիների հետ խնդիրները քննարկելու, ինչպես նաև դրանց համար լուծումներ գտնելու նպատակով: Մարզերում բնակվող երիտասարդները պետք է լսելի լինեն, իսկ այս հանդիպումը լավ հնարավորություն է միմյանց ճանաչելու և համագործակցության կամուրջներ ստեղծելու համար: Սիրելի երիտասարդներ, մարդու իրավունքների պաշտպանության համակարգի կատարելագործման, սահմանադրական արժեքների երաշխավորման գործում անհրաժեշտ է նաև Ձեր մասնակցությունը»,- նշել է Պաշտպանը:

Հանդիպումը կրել է հարցուպատասխանի ձևաչափ. քննարկվել են Սահմանադրությանը, մարդու իրավունքների պաշտպանությանը վերաբերելի հարցեր:

Երիտասարդները բարձրացրել են իրենց հարցերը, ներկայացրել մտահոգությունները:

Ամփոփելով հանդիպման արդյունքները՝ Անահիտ Մանասյանը նշել է, որ օրն արդյունավետ էր և այդ ձևաչափով քննարկումները կրելու են շարունակական բնույթ:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31