Լրահոս
Օրվա լրահոսը

Մարդիկ, ովքեր պարտավոր են, երդվել են ծառայել մեր պետությանը, ժողովրդին, հարգել Սահմանադրությունը, իրենք են խախտում այն. Էդգար Ղազարյան

Հուլիս 05,2023 21:00

«Ցավոք սրտի, մենք այսօր կանգնած ենք մի իրողության առջև, որ մարդիկ` հանրային ծառայողները, բարձրաստիճան պաշտոնատար անձինք, ովքեր պարտավոր են, երդվել են ծառայել մեր պետությանը, ժողովրդին, հարգել մեր երկրի Սահմանադրությունն ու օրենքները, իրենք են խախտում դրանք: Այսօր վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, Հայրենիքի գողը՝ Նիկոլ Փաշինյանը կոչ է անում մարդկանց, որպեսզի նրանք կարդան Հայաստանի սահմանադրություն: Հուսով եմ, որ ինքը կլինի առաջին մարդը, որ կհետևի իր կոչին և կկարդա Սահմանադրությունը»:

Այս մասին, այսօր լրագրողների հետ զրույցում հայտարարեց հասարակական, քաղաքական գործիչ Էդգար Ղազարյանը՝ Հանրապետության հրապարակում իր նախաձեռնությամբ հրավիրված հանրահավաքին:

Նա կարծում է, որ Սահմանադրության միայն նախաբանն ու առաջին 2 հոդվածը բավարար է, որպեսզի Նիկոլ Փաշինյանը հասկանա, որ «ինքը Սահմանադրության ամենամեծ խախտողն է, որովհետև Սահմանադրության նախաբանը հղում է անում ՀՀ Անկախության հռչակագրին, որն իր հերթին հղում է անում Հայաստանի և Արցախի վերամիավորման Գերագույն Խորհրդի և Արցախի Ազգային Խորհրդի համատեղ որոշումներին, այսինքն մեր Սահմանադրության հիմքում դրված է Հայաստանի և Արցախի միավորման գաղափարը: Եվ եթե ինքը հրաժարվում է այդ գաղափարից, հեռանում է այդ գաղափարից, նշանակում է ինքը խախտում է Հայաստանի Սահմանադրությունը»,-հավելեց Ղազարյանը:

Հանրահավաքի մասնակիցները երթով շարժվեցին դեպի Սահմանադրական դատարան, Ազգային ժողով և նախագահի նստավայր։ Ղազարյանի խոսքով` Բաղրամյան 26–ի մոտ հայտարարվելու է նստացույց, ակցիայի մասնակիցները գիշերն անցկացնելու են նախագահական նստավայրի մոտ` առավոտյան դիմավորելու նստավայրի աշխատակիցներին։ Նրա մեկնաբանությամբ, քանի որ կառավարության շենքում վերանորոգման աշխատանքներ են ընթանում և Նիկոլ Փաշինյանը ևս Բաղրամյան 26 հասցեում է, ուստի նստացույցը կարվի հենց այդ հասցեում

«Հասկանալու համար, թե իրենք ուր են գնում և ինչի համար են գնում, դա նման կլինի, ենթադրենք Գորիս–Ստեփանակերտ ճանապարհին ադրբեջանցիների կողմից տեղադրված հսկիչ անցակետին, հիմա մենք հայերով Հայաստանում ուզում ենք դնել անցակետ, որ ստուգենք, թե էդ մարդիկ ուր և ինչի համար են գնում, եթե գնում են Ադրբեջանի ժողովրդի շահերից ելնելով որոշումներ կայացնելու, ապա մենք իրենց պետք է ուղարկենք Բաքվի նախագահական նստավայր»,– նշեց Ղազարյանը։

Լուսինե Մարգարյան

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31