Տավուշի մարզի Չորաթան գյուղում այսօր կայացել է «Տավուշի գավաթ» ֆուտբոլային մրցաշարը` նվիրված Սահմանադրության օրվան: Մրցաշարին մասնակցում էին Տավուշի մարզպետարանի, Իջևանի,Դիլիջանի,Նոյեմբերյանի և Բերդի համայնքապետարանների թիմերը: Բերդի համայնքապետարանի նախաձեռնությամբ կազմակերպված ֆուտբոլային հանդիպմանը հաղթեց Իջևանի համայնքապետարանի թիմը:
Երկրորդ տեղ զբաղեցրեց Դիլիջանի համայնքապետարանը, երրորդ տեղ` Տավուշի մարզպետարանը: Հաղթող թիմերն արժանացան գավաթի, պատվոգրերի` ՀՀ ֆուտբոլի ֆեդերացիայի, Տավուշի մարզպետարանի, Բերդի համայնքապետարանի կողմից և դրամական պարգևի` Ս. Մարտիրոսյան կողմից: Վերջինիս նախաձեռնությամբ էլ կառուցվել էր ֆուտբոլի մարզադաշտը:
Լիա ՃԱՂԱՐՅԱՆ
Կարդացեք նաև
Լուսանկարները` Առավոտի