Լրահոս
Օրվա լրահոսը

Ինչո՞ւ ընդդիմությունն ուղղակի չի ներկայացնում «Արցախն Ադրբեջանի կազմում ճանաչելը քրեականացնող» օրենքի նախագիծը. Պապոյան

Հուլիս 05,2023 18:10

«Ինչո՞ւ խորհրդարանական ընդդիմությունը ուղղակի չի ներկայացնում «Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելը քրեականացնող» օրենքի նախագիծը, – հարցադրում է անում ՀՀ ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գևորգ Պապոյանը։ – Պատասխանը շատ պարզ է. նման նախագծի ընդունման հաջորդ վայրկյանին Ադրբեջանը Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի հանդեպ կսկսի լայնածավալ ռազմական ագրեսիա՝ դրանից բխող հետևանքներով։

Հետևաբար խորհրդարանական ընդդիմությունը նոր պատերազմի պատասխանատվությունը իր վրայից փորձում է գցել ժողովրդի վրա։

Իսկ նոր պատերազմը ընդդիմությանը պետք է շատ պարզ պատճառով, միայն այդ դեպքում, Հայաստանի ծանր մարդկային ու տարածքային կորուստների գնով, իրենք կարող են գալ իշխանության, այլ տարբերակ իրենք պարզապես չունեն։

Ուստի «Հայաքվե»-ն ունի միայն մեկ քաղաքական հետևանք՝ կարձակի Ադրբեջանի ձեռքերը, որպեսզի հերթական ռազմական ագրեսիան լինի Ադրբեջանի կողմից, իսկ նա, ով ստորագրում է այդ թղթի տակ, իր գործողությամբ անուղղակի առիթ է տալիս Ադրբեջանին հայտարարել պատերազմ Հայաստանին և Արցախին։

Հ.Գ. Հուսով եմ՝ նախագծի տակ ստորագրողներն ու իրենց որդիները, Աստված մի արասցե, ադրբեջանական հաջորդ ագրեսիայի ժամանակ առաջինը կմեկնեն առաջնագիծ ու կպաշտպանեն հայրենիքը, ինչպես նաև զանազան պատրվակներով չեն խուսափի մեկամսյա հավաքներից»։

ՀՀ Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Աննա Կոստանյանը ֆեսյբուքյան գրառմամբ անդրադարձել է Գևորգ Պապոյանի տեսակետին. «ՔՊ պատգամավոր Գևորգ Պապոյանը Հայաստանի վրա հարձակվելու ուղիղ կոչ է անում (наводка) Ալիևին, որպեսզի տարածքային ու մարդկային կորուստներ ունենալու պարագայում ինքնաարդարացման տեղ ունենան, ասեն՝ էն ՀայաՔվեն էր մեղավոր։

Սա ֆիքսեք, հիշեք, որ ՀՀ քաղաքացի հանդիսացող անձը, ով համատեղությամբ ու աղետի բերումով նաև ՀՀ ԱԺ պատգամավորի դերակատարում է ստանձնել, ուղղակի ձևով պատերազմ հրահրելու կոչ է անում թշնամի պետությանը։

Հիշենք, որ ապագայում պատասխանատվություն նախատեսվի նաև ապազգային նման տարրերի համար»։

 

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31