Լրահոս
Օրվա լրահոսը

Կանխատեսումներն այնպիսին են, որ երկար ժամանակ ապահովված ենք լինելու անհրաժեշտ ծավալի հացահատիկով. Գեորգի Հայրիյան. «Ապառաժ»

Հուլիս 05,2023 17:57

«Ապառաժ». Շրջափակման պայմաններում Արցախի համար առավել կարեւոր է գյուղատնտեսական նշանակության ապրանքներով ինքնապահովվածությունը: Առկա խնդիրների ու բերքահավաքի կազմակերպման աշխատանքների մասին «Ապառաժ»-ը զրուցել է ԱՀ գյուղատնտեսության նախարար Գեորգի Հայրիյանի հետ:

—Որքանով կարևոր էր շրջափակման ընթացքում գյուղատնտեսության զարգացումն ու բարձր բերքատվության ապահովումը պարենային ապահովվածության և անվտանգության խնդրի լուծման համար, նույնքան և դժվար էր և է այդ աշխատանքների կազմակերպումը։ Որքանո՞վ է հաջողվել այդ աշխատանքների կազմակերպումը։ Որքա՞ն է կազմել հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածությունը։

-Շրջափակումը Արցախի Հանրապետությունում նոր տնտեսական իրողություններ է ստեղծել՝ առաջնային օգտագործման գյուղմթերքներով ինքնաբավության նվազագույն մակարդակի ապահովման անհրաժեշտության առումով: Գյուղատնտեսության նախարարությունը շրջափակման դժվարագույն պայմաններում հետամուտ է եղել այդ խնդրի լուծմանը: Թե որքանով է հաջողվել իրականացնել սեզոնային աշխատանքները, կիմանանք բերքահավաքի աշխատանքները լրիվությամբ ավարտելուց հետո: Բայց պետք է հաշվի առնենք, որ արցախցու՝ դժվարագույն պայմաններում իրականացրած տքնաջան աշխատանքը մասնակի կամ ամբողջովին փչացել էր բնակլիմայական աղետներից՝ երաշտից, կարկուտից ու սելավներից, հատկապես՝ Ասկերանի և Մարտակերտի շրջաններում:

Կարող եմ ասել, որ գարնանացանի աշխատանքները շարունակվել են ընդհուպ մինչև մայիսի վերջ և իրականացվել են նախատեսված ծավալից մոտ 60 տոկոսի չափով, ինչի պատճառներից են վառելիքի, սերմերի ու այլ անհրաժեշտ գյուղատնտեսական պարագաների խիստ սղությունը, գյուղատնտեսական աշխատանք կատարողների թիրախավորման դեպքերը և այլն:

Հատկանշական է, որ ընթացիկ տարվա գարնանացանի ծավալները թեկուզ չեն իրականացվել նախանշվածի չափով, զգալիորեն գերազանցում են նախորդ տարվա ծավալները:

—Ընթացքի մեջ է նաև բերքահավաքը։ Աշխատանքների ո՞ր մասն է արդեն կատարվել։ Բերքատվության ինչպիսի՞ ցուցանիշներ ունենք։

-Հունիսի կեսից հանրապետությունում մեկնարկել է աշնանացան հացահատիկայինների բերքահավաքը: Արդյունքները, մեղմ ասած, գոհացուցիչ չեն, ինչը պայմանավորած է մի շարք օբյեկտիվ գործոններով. նախ՝ շրջափակման պատճառով չի իրականացվել ցանքսերի սնուցման գործընթացը, ինչը բացասական ազդեցություն է ունեցել բերքի վրա հենց ձևավորման փուլում, այնուհետև վիճակն էլ ավելի է բարդացել աննախադեպ երաշտի, տեղացած կարկուտի և սելավների պատճառով:

Բերքատվության ցուցանիշը առաջիկայում կբարձրանա, բայց արդյունքները վերջնական պարզ կլինեն դրանք ամփոփելուց հետո:

– Արդյոք ունեցած արդյունքն ապահովելո՞ւ է ինքնաբավություն՝ հացահատիկի առումով։

Դրա մասին խոսելը դեռ վաղ է, քանի դեռ բերքահավաքն ամբողջությամբ չի ավարտվել, բայց կանխատեսումներն այնպիսին են, որ երկար ժամանակ ապահովված ենք լինելու անհրաժեշտ ծավալի հացահատիկով:

Վահագն ԽԱՉԱՏՐՅԱՆ

Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում:

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31