Լրահոս
Օրվա լրահոսը

Ադրբեջանը նույնիսկ սեփական քաղաքացիների իրավունքները չի պաշտպանում և մնում է անպատիժ, էլ ուր մնաց՝ հայերինը պաշտպանի. Էլիբեգովա

Հուլիս 05,2023 17:53

Ադրբեջանի հարցերով փորձագետ Անժելա Էլիբեգովայի ֆեյսբուքյան գրառումը

Երբ բանակցություններում քննարկվում է արցախահայության անվտանգության մեխանիզմներ, դա նշանակում է, որ բացարձակ բոլորը գիտակցում են էթնիկ զտումների վտանգը։ Բոլորը հասկանում են, որ հայերին սպասվում է արտաքսում և բռնություն։
Երբ Հայաստանում իշխող ռեժիմը դա գիտակցելով ճանաչում է Արցախը Ադրբեջանի կազմում, շատ լավ գիտի, որ որևէ միջազգային մեխանիզմ երկարաժամկետ չի պաշտպանի հայերին այդ լուծման տարբերակի դեպքում։

Որովհետև Ադրբեջանը նույնիսկ սեփական քաղաքացիների իրավունքները չի պաշտպանում և մնում է անպատիժ, էլ ուր մնաց՝ հայերինը պաշտպանի։

Ցանկացած գիտակից մարդ պիտի հասկանա, որ չի կարելի աջակցել ու մաս կազմել այս հանցավոր սխեմային։ 120 հազար հայի ճակատագիրը խաղալիք չի, որ սխալվես, հետո խաղդ նորից սկսես։ Հայ մարդկանց կյանքի մասին է։

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31