Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Բաքվում ընդունել է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանին՝ նրա հետ քննարկելով Բաքվի ու Երևանի միջև կարգավորման գործընթացը:
Ինչպես նշվում է Ադրբեջանի նախագահի գրասենյակի տարածած հաղորդագրության մեջ, Ալիևը զրուցակցին տեղեկացրել է Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման, Հարավային Կովկասում խաղաղության և անվտանգության գործընթացների մասին:
Կողմերը մտքեր են փոխանակել նաև տարածաշրջանային հարցերի վերաբերյալ:
Ալիևը Ֆիդանին շնորհավորել է Ֆիդանին արտգործնախարարի պաշտոնում նշանակվելու կապակցությամբ և ընտրություններից հետո Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիփ Էրդողանի պետական այցը Ադրբեջան գնահատել որպես երկու երկրների միջև բարեկամական հարաբերությունների օրինակ:
Կարդացեք նաև
Հանդիպմանն ընդգծել են, որ թուրք ադրբեջանական եղբայրական և բարեկամական հարաբերությունները բարեհաջող զարգանում են բոլոր ոլորտներում՝ «մեկ ազգ, երկու ժողովուրդ» սկզբունքի հիման վրա:
Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ