«Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում Երևանի քաղաքապետարանի «Կանաչապատում և շրջակա միջավայրի պահպանություն» ՀՈԱԿ-ի տնօրեն Արմեն Բեգոյանը պարզաբանեց՝ դեպքը տեղի է ունեցել շաբաթ օրը՝ հուլիսի 1-ին։
«Գիշերը տնտեսվարողը այդ հատվածը քանդել է՝ կայանատեղին ավելի մեծացնելու համար, բայց առավոտյան մենք ֆիքսել ենք դա։ Դիմեցինք ոստիկանություն, տեղյակ պահեցինք թաղապետին։ Մեր ուժերով քանդվեց ասֆալտապատ հատվածը, գազոնային կանաչապատ տարածքն էլ վերականգնեց տնտեսվարողը»,- մանրամասնեց նա։
Գազոնային հատվածում եղել է 4 հատ տուա տեսակի ծառ, որոնք նույնպես տնտեսվարողը կտրել է, հեռացրել արմատից։
Նշենք, որ «Սաս» գրուպի հիմնադիրը ԱԺ նախկին պատգամավոր, գործարար Արտակ Սարգսյանն է, որը հանրությանն առավել հայտնի է «ՍԱՍ»-ի Արտակ անվամբ:
Կարդացեք նաև
Լուսանկարները «Հայկական ժամանակ»-ին տրամադրել են ՀՈԱԿ-ից
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: