Լրահոս
Օրվա լրահոսը

Սումգայիթի դատարանում մեղադրանք է ներկայացվել 2 հայ ռազմագերիների

Հուլիս 05,2023 13:50

Սումգայիթի ծանր հանցագործությունների դատարանում տեղի է ունեցել հայ առևանգված զինծառայողներ Հարություն Հովակիմյանի և Կարեն Ղազարյանի գործով հերթական բեմադրված դատական նիստը:

Ինչպես հաղորդում է haqqin.az-ը, այսօրվա նիստում հայտարարվել են հայ ռազմագերիների փաստաբանների անունները, տուժող է ճանաչվել 4 անձ, դատախազն ընթերցել է մեղադրական եզրակացությունը:

Կարեն Ղազարյան

Կարեն Ղազարյանն ու Հարություն Հովակիմյանը մեղադրվում են Ադրբեջանի քրեական օրենսգրքի 7 հոդվածներով, այդ թվում՝ սահմանի անօրինական հատում, ապօրինի զենքի ձեռքբերում, ահաբեկչության կազմակերպում և այլն:

Հարություն Հովակիմյան

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31