Հայաստանի միջազգային բժշկական համագումարն այս տարի պետք է Արցախում կայանար՝ հուլիսի 6-8-ը: Սակայն շրջափակման պատճառով սպասված միջոցառումն Արցախում կազմակերպելն անհնար է:
Անհնար է նաև արցախցի մասնագետների անմիջական մասնակցությունն ապահովելը:
Համագումարին արցախցի բժիշկները հեռավար են մասնակցելու:
Արցախի Հանրապետության առողջապահության նախարարություն