«Ազատություն». ԵԱՀԿ Խորհրդարանական վեհաժողովը «Վագներ» մասնավոր ռազմական ընկերությունը ահաբեկչական կազմակերպություն է ճանաչել և կոչ է արել ԵԱՀԿ անդամ բոլոր երկրներին արգելել այն։
Ռուսաստանը ԵԱՀԿ ԽՎ անդամ է, սակայն Կանադայում անցկացված այս նստաշրջանին չի մասնակցել։
Բանաձևը մանրամասնում է, որ «Վագներ»-ը գործել է ի շահ ռուսական պետության և, ինչպես անցյալ շաբաթ խոստովանել է Վլադիմիր Պուտինը, ֆինանսավորվել է պետության կողմից։
Նյութն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում: