Լրահոս
Օրվա լրահոսը

ԱՄՆ դեսպանը, որը հույս է հայտնում, թե արցախցիները կարող են անվտանգ ապրել Ադրբեջանի կազմում, կարծես ոգեշնչվում է հայաստանյան իշխանության տրամադրություններով. Տիգրան Աբրահամյան

Հուլիս 05,2023 12:11

«Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, Արցախի նախագահի նախկին խորհրդական Տիգրան Աբրահամյանի ֆեյսբուքյան գրառումը

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանը, որը հույս է հայտնում, թե արցախցիները կարող են անվտանգ ապրել Ադրբեջանի կազմում, կարծես ոգեշնչվում է հայաստանյան իշխանության տրամադրություններով:

Հայաստանի իշխանության համար Արցախի հանձնումը կյանքի նպատակ է դարձել ու դրան հասնելու ճանապարհին տրորում են ցանկացած սկզբունք, պղծում արժեքներ և նվաստանում մինչև վերջ:

Ադրբեջանի կազմում արցախցիների անվտանգության ապահովման նկատմամբ վստահություն հայտնող ամերիկացի դիվանագետն, օրինակ` իր ընտանիքի անդամների, հարազատների կամ պարզապես հայրենակիցների կյանքն ու անվտանգությունը կվստահե՞ր «ԻԳԻԼ» կամ «Ալ-կաիդա» ահաբեկչական կազմակերպություններին:

Ադրբեջանը որպես պետություն իր բնույթով, մարդկության դեմ գործած հանցագործություններով չի զիջում ահաբեկչական միավորումներին և ըստ այդմ, դեսպանի` արցախցիներին հրեշի երախ ուղղորդելու հայտարարություններն անթույլատրելի են և մեծ վնաս են հասցնում և՛ բանակցային գործընթացին, և՛ ԱՄՆ-ին` որպես միջնորդի:

 

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31