Լրահոս
Օրվա լրահոսը

Ալիևը պնդում է, որ Հայաստանը պետք է դուրս բերի իր զորքերն Արցախից

Հուլիս 05,2023 11:40

Հայաստանը պետք է դուրս բերի իր «զինվորականներին և ռազմականացված խմբավորումները Ադրբեջանի Ղարաբաղ շրջանից»: Նման հայտարարություն է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը, Բաքվում ելույթ ունենալով Չմիացած երկրների շարժման Համակարգող բյուրոյի արտգործնախարարների մակարդակով հանդիպմանը:

«Եթե Հայաստանն իսկապես շահագրգռված է տարածաշրջանում երկարաժամկետ խաղաղության հաստատմամբ, ապա նրա զինված ուժերը լիարժեք պետք է լքեն Ադրբեջանի Ղարաբաղ շրջանը: Հայ զինվորականները և ռազմականացված խմբավորումները տեղում պետք է զինաթափվեն և ապամոբիլիզացվեն»,- ասել է Ալիևը:

Նա նաև նշել է, որ թեև Հայաստանը ստիպված էր ճանաչել Ղարաբաղն Ադրբեջանի մաս, Ադրբեջանի տարածք, «մեր տարածքում, որտեղ ժամանակավորապես տեղակայված են ռուս խաղաղապահները, դեռ գտնվում են հայկական զինված ուժերի մնացորդներ»:

Բացի այդ, Ալիևը հայտարարել է, որ Հայաստանը խոչընդոտում է «Զանգեզուրի միջանցքի» բացմանը, ինչը Երևանի ստանձնած ևս մեկ պարտավորություն է, «որը բխում է 2020թ. նոյեմբերի 10-ին ստորագրած կապիտուլյացիայի ակտից, ուստի այն պետք է իրականացվի»:

 

Պատրաստեց Վիկտորյա ԱՆԴՐԵԱՍՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հուլիս 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Հուն   Օգո »
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31