«Հրապարակի» զրուցակիցն Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանն է:
– Պատմության մեջ առաջին անգամ Հայաստանում ԱՄՆ դեսպանը բաց տեքստով խոսում է Արցախն Ադրբեջանին հանձնելու մասին: Նշում է, որ Արցախն Ադրբեջանի կազմում կարող է լինել անվտանգ:
– Չեմ կարող ոչ մի պարագայում կիսել այդ տեսակետը: ԱՄՆ-ն և Եվրոպան պետք է հասկանան, որ իրենց իլյուզիաներն ու ցանկությունները ոչ մի կապ չունեն իրականության հետ: Հայատյաց քաղաքականությունն ի ցույց են դրել բազմիցս: Դեռ Խորհրդային Միության տարիներին է Ադրբեջանն անմարդկային վերաբերմունք ցուցաբերել տեղի հայերի նկատմամբ: Ադրբեջանի նպատակները շատ պարզ են: Ցավալի է, որ այդ ամենից հետո ԱՄՆ-ի դեսպանը նման հայտարարություններ կարող է անել, քանզի փաստերն այնքան ակնհայտ են, ինչպե՞ս կարելի է այդպիսի հայտարարություն անել: Աբսուրդ է նման բանի հավատալը: Ստացվում է, որ իրավիճակն աշխարհաքաղաքական շահերին է հարմարեցվում զուտ:
– Կարծես դժգոհության ալիք կա նաև ռուսական կողմի հանդեպ:
Կարդացեք նաև
– Նախ պետք է հասկանանք, որ եռակողմ համաձայնագրի երաշխավորը Ռուսաստանն է: Խաղաղապահների ներկայությունն Արցախում նպատակ է հետապնդել Արցախում իրավիճակը պահել կայուն: Էլ չասենք, որ, ըստ նույն համաձայնագրի 6-րդ կետի, Լաչինի միջանցքը պետք է լիներ ռուսական կողմի վերահսկողության տակ: Ի՞նչ ունենք այսօր. ունենք ռուս խաղաղապահների կողմից սեփական ինքնապահպանման հարցերը լուծելու ակնհայտ պատկեր, սակայն մենք այդ հնարավորությունը չունենք: Լաչինի միջանցքը, եռակողմ համաձայնագրի համաձայն ստացել է հատուկ կարգավիճակ, որովհետև կողմերի կողմից հստակ ընդգծվել է, որ Հայաստանի հետ կապի կենսական նշանակություն ունեցող միջանցք է Լաչինի միջանցքը: Այժմ տեսնում ենք, որ միջանցքի փակ լինելու արդյունքում հումանիտար աղետ է սկսվել: Ռուսաստանը, որպես երաշխավոր, պետք է հստակ գործողությունների դիմի:
Հայկ ԳԵՎՈՐԳՅԱՆ
Հոդվածն ամբողջությամբ՝ «Հրապարակ» օրաթերթի այսօրվա համարում: